Պաշտոնական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
06/04/2016 18:06
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ԱՄՀ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական կարևորագույն բարեփոխումների իրականացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում ստանձնած միջոցառումների կատարման հարցում, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական կառուցվածքում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ ի օգուտ արտադրողական ճյուղի: Վարչապետը նշել է, որ նույնիսկ տարածաշրջանային ոչ բարենպաստ պայմանների համատեքստում՝ կառավարությանը հաջողվել է անցած տարի, թեկուզ համեստ, բայց դրական արդյունքներ ապահովել. ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է երեք տոկոսով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,7 տոկսով: Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը և եկամուտների ավելացումը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը գնահատել է արգասաբեր ու կառուցողական՝ ավելացնելով, որ արդեն իսկ արդյունավետ քննարկումներ է ունեցել կառավարության տարբեր գերատեսչությունների, Կենտրոնական բանկի ղեկավարների հետ: Հոսեյն Սամիեիի խոսքով՝ ԱՄՀ ծրագրերի կատարողականների հարցում կառավարությունը կարողացել է արձանագրել լավ ցուցանիշներ և գրանցել մի շարք դրական զարգացումներ:

Այնուհետև ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին. հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հարկային նոր օրենսգքրով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության համար օրակարգային է ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության հետևողական իրագործումը և ավելացրել, որ ՀԲ 2016 թվականի «Գործարարությամբ զբաղվելը» վարկա¬նիշային զեկույցի տվյալներով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը, որը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37