Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի կարկտահարված համայնքներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:
Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ: