Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Սերժ Սարգսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին
20/09/2016 15:31
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Հայաստանում, Արցախում և սփյուռքում տարիներ ի վեր կառույցի իրականացրած հայրենանվեր գործունեության համար:

Ընդգծելով, որ «Հովարդ Կարագյոզյան» հիմնարկությունը սփյուռքի առաջին կառույցներից էր, որ հաստատվեց Հայաստանում՝ այդպիսով դառնալով հայաստանակենտրոն կառույց, Սերժ Սարգսյանը դա կարևոր որոշում է համարել: Նախագահի համոզմամբ, սերտ համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների հետ, հիմնարկությանը թույլ է տալիս տեղում հստակեցնելու օժանդակության առաջնահերթությունները, ճշգրիտ գնահատելու կարիքները, այն դարձնելու ավելի հասցեական և գտնելու աջակցություն ցուցաբերելու ամենաարդյունավետ ուղին:

Հանրապետության Նախագահն առանձնակի կարևորել է սիրիահայ մեր հայրենակիցներին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սերժ Սարգսյանը մաղթել է հաստատությանը անխաթար գործունեություն նրա ազգանվեր առաքելության իրականացման ճանապարհին՝ ակնկալիքով, որ հիմնարկությունը հինգ տարի անց մեծ շուքով տոնի իր հարյուրամյակը և երկրորդ հարյուրամյակում ունենա է՛լ ավելի մեծ ձեռքբերումներ:

Մայքլ Հարաթունյանն իր և հիմնարկության բոլոր գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության, գնահատանքի ու բարեմաղթանքների համար: Համառոտ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից հետո հիմնված «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության անցած 95 տարիների գործունեությունը՝ հաստատության նախագահը վստահեցրել է, որ շարունակելու են նույն եռանդով և պատվախնդրությամբ աշխատել, մեծացնելով ջանքերը, հատկապես Հայաստանում և Արցախում՝  ի նպաստ հայոց երկու պետությունների և հայ ժողովրդի բարեկեցության ու հզորացման գործի:

Նախագահ Սերժ Սարգսյանը «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության նախագահ, բարերար Մայքլ Հարաթունյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահը պետական բարձր պարգև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաև հանդիպմանը մասնակցող բարերար Գևորգ (Ջորջ) Բաղումյանին, որով նա պարգևատրվել էր ավելի վաղ՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39