Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի վարչապետին
14/10/2016 02:13
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի և Ղազախստանի համար, քանի որ երկու երկրները տոնում են անկախության 25-ամյակը: «Մենք գործընկերներ ենք Եվրասիական տարածաշրջանում, և կարծում եմ՝ համատեղ աշխատանքի մեծ ներուժ ունենք: Կցանկանայի հավաստիացնել, որ մենք բաց ենք համագործակցության համար, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է առաջ շարժվելու ուղղությունները նախանշելու համար», – ասել է Կարեն Կարապետյանը:

Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ Ղազախստանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: «Մենք փոխշահավետ կառուցողական երկխոսություն ունենք բոլոր մակարդակներում, և հատկապես սերտ գործակցություն է ծավալվում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք ունենք ցանկություն և հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնել երկկողմ միջպետական և տնտեսական հարաբերությունները», – ասել է Բակիտժան Սագինտաևը:

Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը որդեգրել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանող քաղաքականություն և կոնկրետ քայլեր է ձեռնարկում արտաքին ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ: Բակիտժան Սագինտաևը ողջունել է ՀՀ կառավարության՝ արտասահմանյան ներդրողների գործունեության համար նպաստավոր դաշտ ստեղծելու պատրաստակամությունը և ընդգծել, որ դա լավ ազդանշան է և հնարավորություն՝ նաև հայ-ղազախական գործարար կապերի զարգացման համար:

Երկու երկրների վարչապետները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության, էներգետիկայի բնագավառներում համագործակցության ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալի ավելացման շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է առավել ինտենսիվացնել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Կողմերն առանձնակի կարևորել են հայ-ղազախական գործարար կապերի աշխուժացումը և քննարկել այդ նպատակով համատեղ բիզնես ֆորումի, էքսպո-ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ վարչապետի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովը, գործարար համաժողովներն ու էքսպո-ցուցահանդեսները լավ հարթակ են բիզնես կապերի խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախաձեռնությունների համար:

Հանդիպմանն արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02