Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՀՀ ԲՅՈՒՋԵ 2008-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
14/05/2009 16:54
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՀՀ ԲՅՈՒՋԵ 2008-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց:

1. Ուրբաթ, 29 մայիսի 2009թ., ժ.1100, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը` «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային ծախսերի կառուցվածք եւ քաղաքականություն), «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն, «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացություն, ՀՀ կենտրոնական բանկի 2008թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման  հաշվետվություն: Զեկուցողներ՝  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա.Ջավադյան, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Ի.Զաքարյան: Հրավիրվում են  ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գ.Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս.Մնացականյանը, ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանը:

2. ա) Ուրբաթ , 29 մայիսի 2009թ. ժ.1500 Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը` «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվություն (արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մ.Շահգելդյան, ՀՀ կառավարության առընթեր ոստիկանություն պետ Ա.Սարգսյան, ՀՀ կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գ.Հակոբյան: Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

2. բ)  Ուրբաթ, 29 մայիսի 2009թ., ժ.1700 ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը  դռնփակ է):

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվություն (պաշտպանության նախարարություն): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ –  գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ պաշտպանության նախարար  Ս.Օհանյան: Հրավիրվում  է ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

3. Երկուշաբթի, 1 հունիսի 2009թ., ժ. 1100, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան հաշվետվությունթյուն  (իշխանության պետական եւ դատական մարմիններ): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ –  գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կ.Կարապետյան, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գ.Ղարիբջանյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյան, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյան, ՀՀ արդարադատության նախարար Գ.Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյան, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյան, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի.Զաքարյան, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Մ.Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ.Ազարյան: Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

4. Երկուշաբթի , 1 հունիսի 2009թ., ժ.1500, Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունթյուն (տարածքային կառավարման մարմիններ, դոտացիաներ համայնքներին): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյան եւ մարզպետներ: Հրավիրվում են՝  ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման  նախարար Ա.Գեւորգյանը:

5. Երեքշաբթի, 2 հունիսի 2009թ., ժ. 1100, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը ՝ «Հայաստանի  Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան  հաշվետվություն  (գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռք, սպորտ, երիտասարդություն եւ տեղեկատվություն): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր  գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյան, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյան, ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյան, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ա.Գրիգորյան, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյան, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա.Հարությունյան, Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը:

6. Երեքշաբթի,  2 հունիսի 2009թ., ժ. 1500, Ազգային  Ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվություն (գյուղատնտեսություն եւ բնապահպանություն): եկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ.Ալավերդյան, ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյան: Հրավիրվում է  ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

7. Չորեքշաբթի, 3 հունիսի 2009թ., ժ. 1100, Ազգային Ժողովի առողջապահության  հարցերի ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (առողջապահություն): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյան: Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը:

8. Չորեքշաբթի, 3 հունիսի 2009թ., ժ. 1500, Ազգային Ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ):
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ  Ա.Ջանջուղազյան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գ.Պետրոսյան: Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

9. Հինգշաբթի, 4 հունիսի 2009թ., ժ. 1100, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվություն (մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ)
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյան: Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

10. Հինգշաբթի, 4 հունիսի 2009թ., ժ. 1400, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյան: Հրավիրվում է  ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

11. Հինգշաբթի, 4  հունիսի 2009թ., ժ. 1600: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (եվրոպական ինտեգրում): Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան: ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյան:
Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

12. Ուրբաթ,  5 հունիսի 2009թ., ժ. 1100: Ազգային ժողովի  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվություն  (արդյունաբերություն,  քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ,  էներգետիկա եւ բնական պաշարներ, խմելու եւ ոռոգման ջուր, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն), «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին»  տարեկան հաշվետվություն (եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն), Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն.Երիցյան, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Ա.Մովսիսյան,  ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյան, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ.Սարգսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրիասյան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյան, ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյան, ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանը: Հրավիրվում են ՀՀ ֆինանսների նախարար  Տ. Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը:

13. Ուրբաթ,  5 հունիսի 2009թ., Հայաստանի  Հանրապետության  2008թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան հաշվետվության  քննարկումների ամփոփումը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:

14. Երկուշաբթի, 8 հունիսի 2009թ. ժ. 1200, ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկությունը  ՀՀ Ազգային ժողովի հերթական  նիստի օրակարգում «Հայաստանի  Հանրապետության 2008թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագիծը  ընդգրկելու եւ քննարկումները շարունակելու մասին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98