
Արմեն Ալավերդյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել Ալավերդյանի ազատման վերաբերյալ, սակայն կառավարության կայքում այդ մասին որոշումը տեղադրվեց միայն 17:00-ից հետո:
Արմեն Ալավերդյանը հարկային ծառայությունում աշխատել է 1991 թվականից: