Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Սերժ Սարգսյան. նոր պատերազմ սկսելու դեպքում ազերիները չեն կարողանա որեւԷ մեկին մեղադրել քաղաքների ու շրջանների կորստի մեջ
17/11/2016 17:21
Կիսվել

Սերժ Սարգսյան. նոր պատերազմ սկսելու դեպքում ազերիները չեն կարողանա որեւԷ մեկին մեղադրել քաղաքների ու շրջանների կորստի մեջ

Բաքվում պետք Է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման հասնել: Այս մասին հայտարարել Է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի արձագանքն ամբողջությամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որը նա արել Է շփման գծում, թե ադրբեջանական բանակը ամենամարտունակ բանակներից մեկն Է, եւ որ նա հաղթանակ Է տարել ապրիլյան պատերազմում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի խոսքերը Հայաստանի վերաբերյալ, որը, ինչպես պարզվում Է, «ոտքի վրա մնալու համար ուրիշների օգնության կարիքն ունի»:

– Կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարություններում կարելի Է տեսնել ղարաբաղյան խնդրի բուն պատճառը: Դա ռազմաշունչ ռեժիմի առկայությունն Է, որի համար հարեւանների հետ հավերժական պատերազմը իր իշխանությունը պահելու աղբյուր Է: Գիտեք, Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ այնքան սուտ կա, որ եթե ես սկսեմ մեկնաբանել նրա ելույթի յուրաքանչյուր պարբերությունը, ապա մեզ մի քանի օր կպահանջվի: Համառոտ կասեմ հետեւյալը: Բոլոր այս տարիներին Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն անլիարժեքության եւ հաղթվածի բարդույթներ Է ստեղծել: Եվ բնական Է, որ ադրբեջանական իշխանությունները ցանկացած առիթ, ցանկացած իրադրություն օգտագործում են այդ բարդույթից ազատվելու համար, նույնիսկ ստի, ապատեղեկատվության, իրականության խեղաթյուրման  միջոցով: Այդ հայտարարությունը բացառություն չԷ: Նրանք միշտ պնդում Էին, որ Ադրբեջանն ավելի ուժեղ Է, քան Հայաստանը, որ իրենք ունեն արդիական զենք, նավթադոլարներ, որոնք օգտագործելով կկարողանան ցանկացած պահի գրավել Լեռնային Ղարաբաղը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում բախվելով հակառակ իրականության, Ադրբեջանի ղեկավարությունը, չհասնելով իր ուզածին, այժմ հարկադրված Է արդարացնել մարդկային ու ռազմատեխնիկական բոլոր այն կորուստները, որ կրել Է ապրիլյան պատերազմի ընթացքում: Եթե ադրբեջանական բանակն ուժեղ Է խոսքով, ապա մենք մեր ուժը գործով ենք ապացուցել: Մեզ քարոզչություն հարկավոր չԷ մեր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապացուցելու համար: Նրանք դրանում համոզվեցին 1990-ական թվականներին մեզ պարտադրված պատերազմի ընթացքում, նրանք Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակությունը տեսան ապրիլյան պատերազմի ընթացքում: Ընդ որում՝ Ղարաբաղի բանակը դիմակայում Էր ոչ միայն ադրբեջանականբ բանակին, այլեւ նրա գործակիցներին ու վարձկաններին: Եթե ադրբեջանական բանակն իր ունեցած արդիական զենքով եւ արտաքին օժանդակությամբ չորս օրվա ընթացքում չկարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղի համեմատաբար փոքրաթիվ զինված ուժերին, խոշոր կորուստներ կրեց՝ գրավելով սոսկ մի քանի բարձունքներ, ապա, կարծում եմ՝ հենց սա Է նրանց բանակի մարտունակության ցուցանիշը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի առջեւ ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ, լինի դա Ադրբեջանի պարտադրած պատերազմը կամ արեւելքից ու արեւմուտքից շրջափակումը: Չնայած այդ ամենին եւ Ադրբեջանի ու Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի ներուժի անհամաչափությանը, ինչպես 25 տարի առաջ, այնպես Էլ կես տարի առաջ հայկական զինված ուժերն ապացուցեցին, որ իրենք ի վիճակի են առանց արտաքին օգնության, շեշտը դնելով սեփական ուժերի վրա, հաղթանակ տանել եւ զինադադար պարտադրել հակառակորդին: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում Է «հոգեբանական հաղթանակ» տանել իր ժողովրդի ուղեղների նկատմամբ՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Մենք ելնում ենք այն բանից, որ անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը, նախեւառաջ, հույսը դնում Է իր վրա: Անտարակույս, մենք ունենք ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր, որոնք կոչված են նաեւ զսպիչ դեր կատարելու ուժային  հավակնությունների դեպքում: Հստակ պարտավորություններ բովանդակող միջազգային այդ համաձայնագրերը կոչված են բարձրացնելու երկրի պաշտպանունակության մակարդակը եւ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների լուծման արդյունավետությունը:

Եվ այժմ պոստֆակտում իրեն որպես հերոս ներկայացնելը պարզապես ծիծաղելի Է: Ինձ մոտ այն տպավորությունն Է ստեղծվել, որ Բաքվում ռազմական գործողություններին վերաբերվում են ինչպես խաղազինվորներով համակարգչային խաղին՝ ընդսմին խաղադրույքներ անելով: Մեկ Էլ տեսար բախտները բերեց: Ամենավտանգավորն այն Է, որ նրանք խաղաշրջանակի վրա են դնում ոչ միայն երիտասարդ տղաների կյանքը, այլեւ ադրբեջանական ողջ ժողովրդի ճակատագիրը՝ չգիտակցելով իրողությունները. Բաքվի կողմից նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման դեպքում Ադրբեջանն ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել: Բանն այն չԷ, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերն արդյոք ի վիճակի Էին վերադարձնել այդ տարածքները, թե ոչ: Հարցն այն գինն Է, որը հարկ կլիներ վճարել այդ 800 հեկտարի համար: Մեզ համար թանկ Է յուրաքանչյուր երիտասարդի կյանքը, եւ մենք մինչեւ վերջին հնարավորությունը ջանալու ենք խուսափել մարտական գործողությունների վերսկսումից, փորձելու ենք բանակցային գործընթացը տեղաշարժել մեռյալ կետից, որում այն հայտնվեց ապրիլյան ագրեսիայի հետեւանքով:

Սակայն եթե Բաքուն պատերազմ պարտադրի, ապա մենք հաստատ պատասխանատու չենք լինի թնդանոթի մսի համար, որպիսին Ադրբեջանը ցանկանում Է տեսնել զինված ուժերի շարքերում ծառայող իր երիտասարդությանը: Հնարավոր Է՝ եթե ժամանակին պարոն Ալիեւը ծառայած լիներ բանակում, նա չԷր սկսի հաղթանակ տոնել եւ այն չափել մեկ գործողությամբ: Ինձ թվում Է, որ նախագահ Ալիեւն ինքը պետք Է եզրակացություններ անի ինչպես 25-ամյա վաղեմության պատերազմից, այնպես Էլ ապրիլյան պատերազմից: Ես, որ ժամկետային ծառայություն եմ անցել եւ երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրել բանակում, պետք Է ասեմ հետեւյալը. բանակի հաղթանակն ու պարտությունը ոչ թե մեկ գործողությունն Է, այլ առաջադրված նպատակներն ու դրանց հասնելը: Ի՞նչ նպատակ ուներ ապրիլյան ագրեսիան Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Գիշերը, խախտելով զինադադարը, հարձակվել, սպանել ծերունիների եւ հետո պղծել նրանց մարմինները, իսկ այնուհետեւ հորինել հեկտարներ, ցուցադրել հայ զինվորների կտրված գլուխներն ու պարգեւատրել նրանց, ովքեր դա արել են. սա՞ Է արդյոք «պրոֆեսիոնալիզմը, հերոսությունն ու վարպետությունը», որոնց մասին հիշատակում Է պարոն Ալիեւը: Դե, ինչ կարելի Է այստեղ ավելացնել:

Մեզ հավերժական պատերազմ հարկավոր չԷ, բայց եթե Բաքվի ղեկավարությունը վերստին ցանկանա բախտը փորձել, ապա թող պատրաստվի վատթարագույն սցենարին: Որովհետեւ այդժամ նրանք չեն կարողանա որեւԷ մեկին մեղադրել քաղաքների ու շրջանների կորստի մեջ: Բաքվում պետք Է գիտակցեն՝ ուժային լուծում նրանց մոտ չի ստացվի: Հայկական բանակը մեր ամբողջ ժողովուրդն Է, որը, ինչպես եւ ավելի քան քսան տարի առաջ, այնպես Էլ ապրիլին, պաշտպան կանգնեց իր հայրենիքին:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85