Պաշտոնական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին
07/12/2016 09:06
Կիսվել

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

Քննարկման սկզբում անդրադառնալով դեռևս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել:

Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն և արդյունավետ գործունեության ապահովման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձևավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ, և ըստ այդմ՝ առաջանում է նոր լուծումներ մշակելու անհրաժեշտություն: «Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական ծառայության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, դրանց հիման վրա մշակված մոդելների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կառավարության պատկերացմամբ առավել արդյունավետ մոդելը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, այն ենթադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի կարգավիճակի փոփոխություն, ինչը, բնականաբար, կհանգեցնի նաև խորհրդի լիազորությունների ծավալի վերանայման:

Խորհրդակցության օրակարգի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ նախարար Հովհաննիսյանի, ձևավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր մոտեցումները և տվել հանձնարարականներ: Նշելով, որ առաջարկվող նախընտրելի մոդելն ունի որոշակի առավելություններ, Նախագահը տեսակետ է հայտնել, որ այն կարող է հետագա աշխատանքների համար ընդունվել որպես հիմք, սակայն, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է այս գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և խնդրի բոլոր մանրամասները հանգամանորեն քննարկելու համար ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցներին, լսելով նաև նրանց մոտեցումներն ու նկատառումները:

Նախագահը միաժամանակ կարևորել է նման լայնածավալ բարեփոխումներ քննարկելիս հաշվի առնել սահմանադրական նոր կարգավորումների առանձնահատկությունները, դրանցից բխող նպատակներն ու խնդիրները՝ անհրաժեշտ համարելով ապահովել կառավարության և անկախ մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև դրանց արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88