Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Արթուր Ջավադյանը վտահեցնում է՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել
29/05/2018 18:09
Կիսվել

Արթուր Ջավադյանը վտահեցնում է՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել

«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էր, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից՝ Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված նման ինֆորմացիա չունեմ: Գոնե մենք հետեւում ենք ամբողջությամբ այդպիսի մեծ ծավալի շարժին ու ոչ միայն մենք: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Հայաստանից այդպիսի մեծածավալ փոխանցում լինի արտերկիր, այդ մեխանիզմը հստակ աշխատող մեխանիզմ է՝ փողերի լվացման շուրջ: Եթե այդպիսի մեծ ծավալի շարժ լինի Հայաստանից դուրս, նախ մենք կտեսնենք, հետո պարզ է, որ այդ ինֆորմացիան կգնա համապատասխան մարմիններին, եւ այն երկրների մարմիններն էլ կիմանան, որտեղ այդ գումարը կգնա: Ես ձեզ վստահեցնում եմ, ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԱԾ-ի հրապարակած 350 հոգանոց ցանկում ԿԲ աշխատակիցներ, ներկայացուցիչներ կա՞ն՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Չէ, իհարկե, մենք ի՞նչ կապ ունենք: Մենք ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք ու բավականին արդյունավետ»: Խոսելով նոր վարչապետի մասին՝ Ջավադյանն ասաց, որ եթե իրենց նպատակները նույնն են՝ ունենալ այնպիսի երկիր, որտեղ բոլորը կերազեն, որ իրենց երեխաներն աշխատեն, ապրեն, սովորեն՝ ուրեմն միասին աշխատելու հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենա:

Առավոտ

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93