
Արցախի ԱԱԾ պետը և նրա տեղակալը հրաժարականի դիմումներ են ներկայացրել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարված Արայիկ Հարությունյանը:
Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: «Նրանք երկուսն էլ (ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը- խմբ.) լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, և նրանց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»,-նշեց Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: