Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Իրատես». Ալիևը վախենու՞մ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից
19/06/2018 10:09
Կիսվել

«Իրատես». Ալիևը վախենու՞մ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

«Իրատես» թերթը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության մասին:

«Շփման գծում ադրբեջանական զինուժ է կուտակվում, պատերազմական գործողությունների վտանգ տեսնու՞մ եք:

Նախ պետք է հասկանանք, թե ինչ վիճակ է ստեղծվել: Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունն արտահայտեց իր դիրքորոշումը, «շշկռված» վիճակում են և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը: Ի դեպ, այդ առումով բավականին հետաքրքիր էր, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու ժամանակ Փաշինյանին որ երկրների հետ էին նույն սեղանի շուրջը նստեցրել: Նազարբաև, Մեդվեդև, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար բավական մեծ խնդիր է նոր Հայաստանը:

Հիշենք նաև, թե հայ համայնքն ինչպես ընդունեց Փաշինյանին Մոսկվայում: Հետխորհրդային տարածքում նման բան չեն տեսել, անգամ Ուկրաինայի հետ նրանք մեծ կոնֆլիկտ ունեցան ու ունեն, բայց այնտեղ իրենց որակի իշխանություն է՝ օլիգարխացված: Հայաստանը քաղաքական նոր կուրս է հայտարարել, որը Ռուսաստանի համար անսովոր բան է, նրանք դեռ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում:

Իսկ ինչու՞ է «շշկռված» Ադրբեջանը:

Առավել բարդ վիճակում է Ադրբեջանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միմիայն Հայաստանի անունից է խոսելու, իսկ Արցախը պետք է խոսի իր անունից: Վերջին քսան տարում Ադրբեջանը նման խնդրի առաջ չի կանգնել: Նրանց պարզ ասված է՝ Ղարաբաղի խնդրով պետք է այդ երկրի իշխանությունների հետ խոսել:

Ռուսաստանի նախագահի խոսնակը, անդրադառնալով բանակցությունների թեմային, ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի լինելու: Արդյոք պատահակա՞ն էր վրիպումը:

Դա ընդամենն Ադրբեջանին ծառայություն մատուցել էր: Այն պայմանը, որ Փաշինյանը դրել է, Ալիևը չգիտի ինչ անել ու խնդրել է ռուսներին, որ մի բան անեն, որ Փաշինյանի հետ չհանդիպի: Նրանք էլ այսպիսի «ուտկա» են բաց թողել: Ընդամենը սա է: Եթե Ալիևը հանդիպի Փաշինյանի հետ, նշանակում է` ընդունում է այս պայմանը: Դրա համար էլ փախել է, իսկ ռուսներն էլ օգնել են այդ հարցում:

Ասել է՝ ապրիլյան պատերազմի կրկնության վտանգ չկա՞:

Ապրիլից հետո է Ադրբեջանն այսպիսի բարդ դիվանագիտական իրավիճակում հայտնվել: Դրանից հետո է ստացել անընդունելի նախապայման, որ անվտանգության մեխանիզմներ տեղադրի: Հիմա մի «ապրիլ» էլ իր ինչի՞ն է պետք: Այդ պատերազմն ավելի բարդացրեց իրենց վիճակը: Միջազգային ասպարեզում սկսեցին խոսել այն մասին, որ պետք է Ղարաբաղը ճանաչել ու այդ խնդիրը լրիվ փակել: Սա է, որ Ադրբեջանին հետ է պահում, էլ չենք խոսում նաև այն մասին, թե ինչ կարող է լինել այս տարածաշրջանում, եթե պատերազմ լինի: Ապրիլյան պատերազմը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանը տանուլ տվեց: Սա է ստիպում նրան մտածել, որ նոր ապրիլը գուցե հանգեցնի Ղարաբաղի ճանաչմանը», – գրում է «Իրատես» թերթը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52