Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Արդարադատության նախարարությունը ներդնում է տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ
24/07/2018 18:05
Կիսվել

Արդարադատության նախարարությունը ներդնում է տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ

2018 թվականին Արդարադատության նախարարության կողմից  ներդրվել է էլեկտրոնային կառավարման գործիք, որի նպատակն է առավել արդյունավետ և թափանցիկ դարձնել կառավարման համակարգը և այն ավելի հասանելի դարձնել քաղաքացիներին: Արդեն իսկ գործարկված էլեկտրոնային հարցումների միասնական  www.e-request.am  հարթակի օգնությամբ քաղաքացիներն առցանց եղանակով կարող են տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրանց պատասխանը  առցանց եղանակով: Կայքում «Հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին»  բաժնի օգնությամբ դիմում կամ բողոք ներկայացնող անձինք պետք է մուտքագրեն իրենց նախապես տրամադրված հսկիչ համարը և հետևեն դիմումի, հարցման  կամ բողոքի ընթացքին:   

Հարթակի օգնությամբ քաղաքացիները առանց լրացուցիչ ծախսերի (թղթային, տպագության, փոստային) հնարավորություն ունեն տեղեկատվություն հայցեն տեղեկատվություն տնօրինողից և ստանալ պատասխաններ, հետևել գրության ընթացքին, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով կարծիք հայտնել մատուցված ծառայությունների ժամկետների և որակի հետ կապված:

 www.e-request.am կայքը նաև ինքնաշխատ եղանակով հավաքարում և ներկայացնում է բազմաբնույթ վիճակագրություն, ինչը թույլ է տալիս գնահատել հարցումների քանակը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը, քաղաքացիների գոհունակությունը:

Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանց եղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:

Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը էլեկտրոնային հարթակում շարունակական աշխատանքներ է իրականացնում  քաղաքացիների համար պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունն ապահովելու և նրանց կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու ուղղությամբ:  

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72