Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսաստանահայ գործարարներին. Հայաստանում բիզնես սկսելու համար որևէ խոչընդոտ չկա
08/09/2018 19:54
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսաստանահայ գործարարներին. Հայաստանում բիզնես սկսելու համար որևէ խոչընդոտ չկա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նոր ազդակ պետք է դառնա, որպեսզի Ռուսաստանի գործարարներն առավել ակտիվ լինեն Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու իմաստով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:

«Ըստ էության, ամենակարևոր արձանագրումը, որ ես հիմա կուզենայի անել հետևյալն է. բոլորս էլ գիտենք, որ մեր տնտեսության մեջ ներգրավվելու առումով եղել են որոշակի սահմանափակումներ:  Ես այսօր ուզում եմ արձանագրել, որ հիմա մեր տնտեսության մեջ ներգրավվելու, ներդրումներ կատարելու, որևէ ձևով բիզնես գործունեություն ծավալելու համար Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ, չկան խանգարող պայմաններ: Բայց մի պայման կա՝ մենք պայմանավորվում ենք, որ որևէ գործունեություն պետք է հենված լինի օրենքի և օրինականության վրա: Այսինքն, Հայաստանի կառավարության միակ ակնկալիքը որևէ ներդրողից, որևէ բիզնեսից այն է, որ պետք է գործունեությունը 100 տոկոսով համապատասխանի Հայաստանի օրենքներին»,- նշեց նա:

Վարչապետը շեշտեց, որ իրենք գիտեն, որ Հայաստանի հարկային օրենսդրությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ընդգծելով, որ, երբեմն, ընկերությունները 100 տոկոսով օրենքի դաշտում աշխատելու դեպքում կարող են լուրջ վնասներ կրել: «Մենք այս ուղերձը նույնպես ընկալում ենք, և հիմա պատրաստում ենք էական և շատ կարևոր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, որպեսզի օրինական դաշտում իսկապես հնարավոր լինի աշխատել: Մենք նաև ձեզ հրավիրում եմ, որպեսզի ձեր փորձը մեզ հետ կիսեք, որպեսզի այն խնդիրները, որ կան օրենսդրության մեջ, միասին լուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ կառավարության և բիզնեսի միջև պետք է լինի համագործակցության մթնոլորտ: Նրա խոսքով՝ չի կարող օրինական աշխատող որևէ բիզնես կառավարության հետ հակասություններ ունենալ: «Մեր շահագրգռությունը հետևյալն է, որ դուք հնարավորինս շատ ներդրումներ անեք, հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեք և հնարավորինս շատ հարկեր վճարեք պետությանը՝ համոզված լինելով, որ ձեր վճարած ոչ մի կոպեկ հարկ չի թալանվելու, չի գողացվելու, վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների գրպանը չի գնալու: Մեր ուղերձը հետևյալն է՝ Հայաստանում գործեք, հարստացեք և  հարստացրեք»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ընկալվում է որպես վստահելի գործընկեր, որպես պետություն, որն արժանի է հարգանքի: «Սա բացառիկ հնարավորություն է, որ մենք մեր ընդհանուր հայրենիքը շենացնենք և հասցնենք զարգացման նոր մակարդակի: Ես շատ մեծ հույս ունեմ ձեր ակտիվության և աջակցության վրա: Ես համոզված եմ, որ ձեզանից որևէ մեկը չի հրաժարվի՝ ելնելով բիզնես շահերի տրամաբանությունից»,- ասաց նա:

Վարչապետը նաև կարևորեց մինչ այժմ գործած բարեգործության տրամաբանությունը՝ աշխատանքի, նոր աշխատատեղեր բացելու, նոր եկամուտներ ու շահույթներ ստանալու տրամաբանությամբ փոխարինելը: «Ինչքան Հայաստանում շատ հաջողված բիզնես ու օրենքի տառին համապատասխան հարստացած մարդ լինի, այնքան ավելի հարուստ է Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը»,- եզրափակեց վարչապետը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88