Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները
26/09/2018 17:50
Կիսվել

Քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին, փոխնախագահ Գևորգ Գոյունյանին և Շարունակական կրթության բաժնի պետ Սերգեյ Թանթուշյանին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱՀ-ի միջև համագործակցության հնարավորություններին, մասնավորապես ՀԱՀ-ի կողմից իրականացվող Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում։ Գևորգ Գոյունյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները և ձեռքբերումները։ Ծրագիրն իրականացվում է  Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում, Արցախում և Ջավախքում, նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը՝ աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատերերին կրթական և ֆինանսական հնարավորություններ տրամադրելու միջոցով։

Նրա խոսքով՝ մինչ այժմ ծրագրի աջակցությամբ  ստեղծվել է ավելի քան 350 բիզնես ձեռնարկություն, 580 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակում իրականացվում է բիզնես վարկավորում՝ տարեկան 6 % տոկոսադրույքով, ինչպես նաև անցկացվում են գործարարության անվճար դասընթացներ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներն առաջարկել են համագործակցել գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում, մասնավորապես դասընթացների կազմակերպման  և մոնիտորինգի իրականացման հարցում։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ողջունել  է առաջարկը՝ հավելելով, որ նախարարությունը մշտապես բաց է և պատրաստակամ համագործակցության առաջարկների քննարկման  համար, որոնք միտված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9