Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Սկսվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը
05/11/2018 15:41
Կիսվել

Սկսվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից դեպի Ալավերդի և 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի սահմանային անցակետից դեպի Ալավերդի: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Թե ինչո՞ւ է երկրորդ փուլը մեկնարկել ճանապարհի երկու ծայրերից, այլ ոչ թե առավել վթարված հատվածներից, ունի իր բացատրությունը։ 

Խնդիրն այն է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է բազմաթիվ բնակավայրերով, որտեղ ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացվում է հողերի օտարման գործընթաց։ Ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են այն տեղամասերում, որտեղ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներն արդեն լուծված են։

Կա մեկ այլ պատճառ ևս։ Բագրատաշենի սահմանային անցակետից մինչև Նոյեմբերյանի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում բավական ինտենսիվ երթևեկություն է և, քանի որ Մ6 ճանապարհի մյուս հատվածների շինարարության ընթացքում դեպի Վրաստանի սահման երթևեկությունը կազմակերպվելու է Մ16 (Մ4-Ոսկեպար-Նոյեմբարյան-Մ6) մայրուղով, նպատակահարմար է, որպեսզի այդ հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվեն հնարավորին շուտ։

Ներկայում ավտոճանապարհի 90.191-րդ  կմ-ից՝ Բագրատաշենի անցակետից դեպի Ալավերդի 13.94 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում։

Մայրուղու այլ հատվածներում շարունակվում է հողերի օտարման գործընթացը, որի ավարտից հետո այդ ճանապարհահատվածները ևս կհանձնվեն կապալառու կազմակերպություններին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28