Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Թուրքմենստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ: