Պաշտոնական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Գյումրիում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը
05/12/2018 15:55
Կիսվել

Գյումրիում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը

Դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը։ Այս մասին այսօր հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու և հետագա քայլերը որոշելու համար, բացի այդ, Հայաստանի մյուս մարզերի երիտասարդներին Գյումրիի`մասնավորապես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի օրինակով ոգևորել և մոտիվացնել, որ իրենց մարզերում ևս իրենք նպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ) Տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ներկայացրեց երկօրյա համաժողովի օրակարգը։

Առաջին օրը կկազմակերպվեն պանելային 3 քննարկումներ՝ «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում» և «Տեխնոլոգիաները` որպես այլ ոլորտների զարգացման գրավական» թեմաներով: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, միջազգային և տեղական փորձագետների, մենթորների կողմից կանցկացվեն սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 200 երիտասարդների համար։

«Սա շատ կարևոր է նաև այն առումով, որ մեկ նպատակի շուրջ համախմբվելու են բոլոր մարզերի երիտասարդները` ասելու, որ Հայաստանը միայն Երևանը չէ»,- նշեց Ամալյա Եղոյանը։

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց, որ ուրախալի է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը նմանատիպ միջոցառումներում: Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում քննարկվելու են ծրագրեր, որոնք պետք է նպաստեն մարզերի մրցունակության բարձրացմանը:

«ՏՏ ոլորտին աջակցության բազմաթիվ նախաձեռնություններ կան Հայաստանում, փորձում ենք այդ գործընթացներում ներգրավել նաև մարզերը։ Մեր նպատակն է, որ մարզերի երիտասարդները ստիպված չլինեն տեղափոխվել Երևան կրթություն ստանալու համար, այլ կարողանան որակյալ ուսում ստանալ իրենց բնակավայրին մոտ։ Երևանը դեռևս գրավիչ է ապրելու տեսանկյունից, բայց այն, ինչ կատարվում է Գյումրիի տեխնոպարկի շուրջ, ցուցիչ է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Տարվա կտրվածքով մեծ քանակությամբ աշակերտներ են գալիս Գյումրու և Վանաձորի տեխնոպարկեր, կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը։

Նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ Արման Գալստյանը նույնպես կարևորեց համաժողովի անցկացումը մարզերի համաչափ զարգացման համատեքստում։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն ընդգծեց նմանատիպ միջոցառման դերը մարզերի բնակչության` տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության գործընթացների մեջ ներգրավման գործում։

Ամալյա Եղոյանի խոսքով` այս միջոցառումը նախորդ տարի նպաստեց նրան, որ միջազգային դոնոր կազմակերպությունները սկսեցին հետաքրքրվել մարզերով։ «ՀՕՖ-ը տվել է իր համաձայնությունը EIF-ի հետ Գյումրու մոդելն իրականացնել Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքում»,- հայտնեց նա։

Համաժողովին ներկա կգտնվեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57