Պաշտոնական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
1991 թվականից ի վեր 2018 թ ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցության ցուցանիշն ամենացածրն է
11/12/2018 15:54
Կիսվել

1991 թվականից ի վեր 2018 թ ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցության ցուցանիշն ամենացածրն է

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում գրանցված մասնակցության 48,63% ցուցանիշն ամենացածրն է 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր բոլոր համապետական ընտրություններին մասնակցության ցուցանիշներից:

«Արմենպրես»-ն առանձնացրել է համապետական ընտրություններում արձանագրված մասնակցության ցուցանիշները:

Ամենաբարձր ցուցանիշ- Անկախության հանրաքվե՝ 1991 թ. (95.5%)

Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընտրություններին քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 1991թ. Անկախության հանրաքվեում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 0.5%-ը չմասնակցեց հանրաքվեին, իսկ մասնակցած 95.5% քաղաքացիների 99,51%-ը կամ 2 մլն 42 հազար 627-ն իրենց քվեով հիմնադրեցին Հայաստանի 3-րդ Հանրապետությունը:

Նախագահի ընտրության- ամենաբարձր ցուցանիշ` 1991 թ. (74%)

Հայաստանի 3-րդ Հանրապետության նախագահի ընտրությունների շարքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը նույնպես գրանցվել է 1991թ.։ Ընտրություններին արձանագրվել է քաղաքացիների 74% մասնակցություն, իսկ նրանց 83%-ը կամ 1 մլն 260 հազար 14-ը իրենց վստահության քվեով ՀՀ առաջին նախագահ ընտրեցին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Սահմանադրական հանրաքվե- ամենաբարձր ցուցանիշ` 2005 թ. (65.34%)

ՀՀ Սահմանադրական հանրաքվեների շարքում ամենաբարձր մասնակցությունը եղել է 2005 թ.: Այդ տարի Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպված հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 317 հազար 462 քաղաքացիներից 1 մլն 514 հազար 307-ը կամ 65.34%-ը:

ՀՀ ԱԺ ընտրություններ- ամենաբարձր ցուցանիշ` 2012 թ. (62.34%)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների պատմության ընթացքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է ԱԺ 5-րդ գումարման ընտրությունների ընթացքում: 2012թ. ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 522 հազար 906 քաղաքացիներից խորհրդարանի ձևավորմանն իրենց մասնակցությունն են ունեցել 1 մլն 572 հազար 858-ը կամ 62.34%-ը:

Համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցության թվերը

1995 թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55.6%-ը, 1999 թ. Ազգային ժողովի ընտրություններին` 51.74%-ը, 2003 թ. Հանրապետության նախագահի ընտրությունների առաջին փուլին` 63.15%-ը, 2-րդ փուլին` 68.44%-ը, 2003 թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին`52.70%-ը, 2003 թ. ՀՀ Սահմանադրական հանրաքվեին 51.96%-ը, 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններ- 60.18%-ը, 2015 թ. Սահմանադրական հանրաքվեին` 50,74%-ը, իսկ 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.87%-ը:

Ամենացածր ցուցանիշ- ԱԺ արտահերթ ընտրություններ` 2018 թ. (48.63%)

Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրություններում արձանագրված մասնակցության ցուցանիշների մեջ ստորին հորիզոնականում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են: 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը:

Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մասնակցության թվի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին: Նախնական արդյունքներով խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարած Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է, մինչդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չհամաձայնեց այդ տեսակետներին:

«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել, և արձանագրվել է ցածր մասնակցություն: Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել ընտրությունների մասին: Կարծում եմ՝ մասնակցությունը եղել է բնականոն ու նորմալ: Կարծում եմ՝ առավոտյան պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ, սակայն հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,-ասաց Մուկուչյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ընտրություններում առավելագույն քվեներ ստացած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրությունների մասնակցության ցուցանիշի վերաբերյալ իր պատճառաբանությունները ներկայացրեց:

«Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, տեսնենք, թե վերջին ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը, ինչ է գրում մամուլը, և ինչ է ասում քաղհասարակությունը: Ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը միշտ օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, բացի այդ՝ այս ընտրություններում մարդիկ ոչ թե քաղաքացիներին բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնում են ընտրությունների: Ես նաև խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում»,- ասաց  Փաշինյանը:

Նորայր Շողիկյան

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57