Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Սևանում այս տարի 17 բազմաբնակարան շենքերում կատարվել են տանիքների նորոգման աշխատանքներ
12/12/2018 12:27
Կիսվել

Սևանում այս տարի 17 բազմաբնակարան շենքերում կատարվել են տանիքների նորոգման աշխատանքներ

Սևան քաղաքում այս տարվա ընթացքում թվով 17 բազմաբնակարան շենքերում բնակիչ-համայնքապետարան համագործակցության արդյունքում կատարվել են տանիքների նորոգման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, բազմաբնակարան շենքերի, մանավանդ վերջին հարկում ապրողների համար, տանիքների անմխիթար վիճակը դարձել էր օրախնդիր, որն ահագնանում էր անձրևների ու ձյան հալոցքի ժամանակ: Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացված այս եւ բնակֆոնդի պահպանությանն ուղղված այլ ծրագրերը լինելու են շարունակական եւ ներառվելու են տարեկան աշխատանքային պլանում: «Սևանում կառուցված ամենաերիտասարդ շենքերը հատում են 40 տարվա շեմը:

Շենքերի շահագործման այս տասնամյակները հուշում են, որ բնակֆոնդի պահպանության խնդիրներն էլ պետք է քիչ չլինեն: Խնդիրների այս փնջում առաջիններից է տանիքիների վիճակը, որն անհանգստացնում է ե՛ ւ բնակչին, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմնին: Չնայած համայնքի բազմաբնակարան շենքերն ընդգրկված են համատիրությունների կազմում, իսկ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքն էլ ամրագրում է, որ ընդհանուր օգտագործման շինությունները` շենքերի մուտքեր, տանիք, վերելակ, ձեղնահարկ եւ այլն, համատիրության անդամների ընդհանուր սեփականությունն են, սակայն Սևանի համայնքապետարանն արձագանքում է նման յուրաքանչյուր խնդրի, ըստ անհրաժեշտության էլ կատարում է ֆինանսական ներդրում բնակֆոնդին վերաբերող այս կամ այն խնդիրը լուծելու համար:

Բնակիչ-համայնք համագործակցության շնորհիվ այս տարի էլ, ի թիվս մի շարք ընթացիկ աշխատանքների, շատ են կազմում այն շենքերը, որտեղ իրականացվել են տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես` վերջին ամիսներին Նաիրյան 139, 150, 153, Նալբանդյան 26, 29, 30, Գրիբոյեդով 2, 6, Ս. Սևանեցի 9, 19, Սյունյաց 15, Շինարարների 5, Սայաթ-Նովա 15, 27, Խաղաղության 4, Գագարին, Թումանյան 4 շենքերում միմյանց հաջորդեցին տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները: Սակայն ցանկացած ծրագրի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ բնակիչն էլ դառնա իր խնդրի տերը, առաջարկի լուծման տարբերակ եւ մասնակցի իր իսկ շենքի պահպանությանն ուղղված աշխատանքների կատարմանը»-կարևորեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41