Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանվել է 25 հազար 500 դրամ
08/01/2019 15:25
Կիսվել

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանվել է 25 հազար 500 դրամ

2018 թվականի նոյեմբերի վերջին տեղի ունեցած գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որով ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25 հազար 500 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 հազար դրամ, 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 հազար դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար  դրամ (երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ՝ 80 000 դրամ)։

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով: Նախագծով աշխատանքային և զինվորական կենսաթոշակների համար սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որի չափը սահմանելու լիազորությունը տրվում է կառավարությանը:

Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կբարձրացվեն 2019 թվականի հունվարի 1-ից: Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից, և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98