Պաշտոնական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային
18/11/2019 20:26
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Վարչապետը ողջունել է Կունիո Միկուրիայի այցը մեր երկիր և մասնակցությունը համաժողովին, ինչը վկայում է Հայաստանի կառավարության և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումների, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մաքսային ոլորտում լուրջ բարեփոխումներ է իրականացնում, որոնք միտված են էական փոփոխությունների արձանագրմանը և գործարար միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Նշելով, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նա կարևորել է Երևանում տարածաշրջանային մաքսային փոխգործակցության հնարավորություններին նվիրված համաժողովի անցկացումը և ողջունել է Հայաստանում մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, արձանագրված առաջընթացը, որոնց ծանոթացել է համաժողովի ընթացքում: Կունիո Միկուրիայի խոսքով՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել կազմակերպության անդամ մյուս երկրների համար:

Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «Մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր: Խոսելով կառավարության բարեփոխումների մասին՝ վարչապետն անդրադարձել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմանը, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով իրականացվելու են և՛ մաքսային, և՛ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող պետական գործառույթները: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է կառավարության բարեփոխումները և փորձագիտական, մասնագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնել: Երկուստեք կարևորվել է մաքսային գործառույթների կարևորությունը, որը կխթանի տնտեսական ակտիվությունը նաև մարզերում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունների շուրջ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6