Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրին
06/12/2019 15:32
Կիսվել

Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին:

Նա Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, հարյուրավոր հոդվածների ու գյուտերի հեղինակ, «Origami World» տեսության և «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակը:

Նախարարը ողջունել է դոկտոր Կանադեին, շնորհավորել նրան բարձր պարգևի արժանանալու համար,  նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է՝ ընդունելու տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման մեջ։ 

Նախարարը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։ Նա տեղեկացրել է, որ նախարարությունն իր գործունեությունը ծավալում է էկոհամակարգի զարգացման, թվայնացման և ռազմարդյունաբերության ուղղություններով: Նախարարն անդրադարձել է ոլորտի հայ մասնագետների ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբքերումները:

Հակոբ Արշակյանը նաև նշել է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար ուսման կարևորության մասին՝ ընդգծելով, որ կրթությունն ու տաղանդը մեր երկրի էկոհամակարգի կարևորագույն մասն են կազմում. Հայաստանը չունի գազ, նավթ, սակայն ունի տաղանդներ, որոնք կարող են զարգացնել տեխնոլոգիաները։

Նախարարը  ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացման հայկական մոդելը։ Նա նշել է, որ դպրոցական ծրագրերում շախմատի դասեր են ուսուցանվում, գործում են ռոբոտաշինության լաբորատորիաներ, բուհերում նոր ուղղություններ են զարգանում արհեստական բանականության, բլոկչեյն, իրերի ինտերնետ, և մի շարք այլ ուղղություններով։ Կրթության որակը բարձրացնելու նպատակով ոլորտի հայտնի ընկերությունները մասնագիտական դասընթացներ են անցկացնում՝ պատրաստելով մրցունակ մասնագետներ:

Նախարարը ճապոնացի գիտնականի հետ կիսվել է նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերով, մանրամասներ ներկայացրել «Ինժեներական քաղաքի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծված ինժեներական լաբորատորիաների, ընդգծելով, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, տեխնոլոգիական ընկերությունների թիվը կտրուկ աճում է։

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել որպես մրցանակակիր իրեն ընտրելու համար, նշել,  որ հիացած է և մեծ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որը ջանքեր է գործադրում՝ դառնալու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն։

Գիտնականը նախարարի հետ կիսվել է տեխնոլոգիական կրթության Ճապոնիայի և ԱՄՆ ունեցած փորձով, մի շարք մանրամասներ ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերից, նշել, որ մեծ անհամբերությամբ է սպասում հայ ուսանողների հետ իր հանդիպմանը՝ Պոլիտեխնիկական համալսարանում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98