ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին վեց տարի ժամկետով ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախագահի հրամանագրով ներկայացված դիմումի համաձայն՝ Ներսես Երիցյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԿԲ փոխնախարար Վաչե Գաբրիելյանը: