Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
08/04/2011 10:53
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` ապրիլի 7-ին, աշխատանքային այցով մեկնել էր Արմավիրի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Այգեկ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել շենքում, ծանոթացել նորակառույց դպրոցի պայմաններին: Արմավիրում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի մի շարք ընկերություններ, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են այդ ընկերությունների ընթացիկ աշխատանքն ու ներդրումային ծրագրերը: Նախագահը, մասնավորապես, եղել է Արևշատ համայնքում գտնվող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, որտեղ արտադրական հզորությունների ավելացման նպատակով կառուցվում է մսատու թռչնի մայրական հոտի աճեցման և պահպանման համալիր, իսկ ս.թ. մարտին արդեն շահագործման է հանձնվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նոր կիսաֆաբրիկատների արտադրամասը:
 
Մարզի Էջմիածնի վարչական տարածքում Հանրապետության ղեկավարն այցելել է «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, շրջել ծաղկաբույսերի և սնկի աճեցման արտադրամասերում, ծանոթացել ջերմատների կառուցման աշխատանքներին:
 
«Բիգա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, կառուցել կոմպոստի արտադրության գործարան, որը լինելով միակը տարածաշրջանում` սունկ արտադրողներին կապահովի սնկի աճեցման համար պատրաստվող հումքով` կոմպոստով: Ընկերության ծրագրերի մեջ է նաև սնկի արտահանումը այլ երկրներ:
 
«Ամստեր Ֆլաուերս» ընկերության և հոլանդական «Ammerlaan Construction» ընկերության միջև 2010թ. կնքված պայմանագրի համաձայն, «Ամստեր ֆլաուերս»-ը նոր տեխնոլոգիաներով կառուցվելիք ջերմատներում նախատեսում է բարձր համային և որակական հատկանիշներով բանջարեղենի` լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցում: Ընկերությունում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսված է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ առաջին բերքն ստանալ` հոկտեմբերի վերջին: Ներդրումների ընդհանուր չափը 1 մլն. 200 հազար եվրո է:
 
Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում  Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Շենիկի ինքնահոս համակարգի գործարկմանը, որի շնորհիվ Տալվորիկ համայնքի ջրօգտագործողներն ապահովվում են ոռոգման ջրով: Նշվել է, որ նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ևս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի: Համաշխարհային բանկի և Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, և ներկայումս այն հանդիսանում է Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը: Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի հիմնական աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը:
 
Մարզի Արաքս համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ ջրաղբյուրը Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ Արմավիրի ոռոգման համակարգի տակ ընկած հաշվարկային սպասարկման տարածքը կազմում է 23.900 հեկտար: Շուրջ 5.000 հա սեփականաշնորհված գյուղատնտեսական հողեր չէին ոռոգվում տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ջրի կորուստներն էին մայր ջրանցքներում: Այդ հողերից 2.300 հա հնարավոր կլինի ոռոգել հիշյալ ծրագրի շրջանակներում` Արմավիրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84