Այլ Լուրեր

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ՆԱԽԱԳԱՀԻՑ
14/10/2009 17:58
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Hottest Head Of State (http://hottestheadsofstate.wordpress.com) ինտերնետային նախագծի շրջանակներում հրապարակվել է աշխարհի ամենացանկալի առաջնորդների ցուցակը: Ցուցակը գլխավորում է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, երկրորդ տեղում է Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլենբերգը, իսկ առաջին եռյակը եզրափակում է Բութանի արքա Ջիգմե Խեսար Նամգյել Վանգչուկը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 12-րդն է, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 15-ը: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է 18-րդ տեղը, հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցուցակում չի հայտնվել:

Նիկոլա Սարկոզին հայտնվել է ցուցակի 28-րդ հորիզոնականում, իսկ մեր հարևան Վրաստանի տաքարյուն նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 35-րդ է: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինիժադը ցուցակի 48-րդ տեղում է, իսկ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 65-րդը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը զբաղեցնում է ցուցակի 85-րդ հորիզոնականը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 109-ը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը ցուցակի 110-րդ տեղում է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցուցակի ետնապահերի թվում է և զբաղեցնում է 157-րդ հորիզոնականը: Ցուցակը եզրափակում են Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենիրը, նրանցից մի փոքր առաջ են անցել Ռաուլ Կաստրոն և Ռոբերտ Մուգաբեն:

Ցուցակում երկու ներկայացուցիչ ունեցող միակ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղեցնում է ցուցակի 88-րդ հորիզոնականը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը 108-րդն է: Իսկ եթե նաև հաշվի առնենք ցուցակում հայտված որոշ քաղաքական գործիչների հայկական ծագման մասին խոսակցությունները (խոսքը առաջին և 35-րդ հորիզոնականների մասին է), ապա հայերի գերակայությունը սույն ցուցակում դառնում է ակնհայտ:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58