Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կրճատվել Է ռեկորդային 10,1 տոկոսով
30/07/2020 15:08
Կիսվել

Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կրճատվել Է ռեկորդային 10,1 տոկոսով

Գերմանիայի տնտեսությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում 10,1 տոկոսով կրճատվել Է նախորդ եռամսյակի համեմատությամբ. դա առավելագույն անկումն Է ցուցանիշի հաշվառման սկզբից ի վեր: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական գործակալության (Destatis) նախնական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Destatis-ը նշել Է, որ գրանցվել Է ապրանքների եւ ծառայությունների արտահանման ու ներմուծման, ինչպես նաեւ սպառողական ծախսերի կտրուկ անկում այն դեպքում, երբ պետական ծախսերն ավելացել են: ԳԴՀ-ի ՀՆԱ-ի դինամիկայի վերաբերյալ վերջնական տվյալները երկրորդ եռամսյակի համար կհրապարակվեն օգոստոսի 25-ին: Նաեւ հուլիսի 30-ին Աշխատանքի տեղավորման դաշնային գործակալությունը հայտնել Է, որ հուլիսին գործազուրկների թիվը Գերմանիայում նվազել Է փետրվարից ի վեր առաջին անգամ: Ցուցանիշը կրճատվել Է 18000-ով՝ մինչեւ 2,923 մլն մարդ:Գործազրկությունը մնացել Է հունիսյան մակարդակին՝ 6,4 տոկոս՝ առավելագույնը 2015 թվականի օգոստոսից ի վեր: Վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսել են գործազուրկների թվի ավելացում 43 հազարով եւ գործազրկության մեծացում մինչեւ 6,5 տոկոս, վկայում են Trading Economics-ի տվյալները: Թափուր տեղերի թվաքանակը երկրում հուլիս ամսին կրճատվել Է 226 հազարով՝ նախորդ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ՝ մինչեւ 573000, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21