Այլ Լուրեր

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը
19/01/2021 17:36
Կիսվել

ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը

Կեսօրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս ԱՏՁՄ առաջիկա նախագծերի,  մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և «Արմաթ» նախագծի հիմնադիր Կարեն Վարդանյանի եղբորորդի Վահան Վարդանյանը՝ որպես Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչ։

Ասուլիսի ընթացքում տրվեց «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ Վերջինս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացվում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:

««Արմաթն օդում» ծրագրի իրականացումը նախորդ հուլիսին կյանքից անժամանակ հեռացած մեր սիրելի Կարեն Վարդանյանի համար գերագույն առաջնահերթություն էր։ Մենք մեծ ոգևորություն ենք զգում՝ կյանքի կոչելով նրա տեսլականը, որի կարևոր բաղադրիչներից է երիտասարդների շրջանում բարձր տեխնոլոգիական ոլորտի առանձին ուղղության՝ ավիացիոն ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսում է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

«Այս ոլորտում ԱՏՁՄ առաջին քայլերը դեռ 2013 ու 2016 թվականներին կազմակերպված ԱԹՍ մրցույթներն էին։ Իսկ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին` հոկտեմբերի 15-ին, «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքն սկսեց «ԱԹՍ վերազինում» նախաձեռնությունը, որին մասնակցեց շուրջ 600 ընտանիք։ Միևնույն ժամանակ «Արմաթ» ԻԼ համայնքի խմբավարներն իրենց միջոցներով ևս նշանակալի ներդրում կատարեցին այդ գործին։ Արդյունքում այժմ ունենք արդեն 8 աշխատանոցի հիմնադրման համար անհրաժեշտ գումար։ Լաբերի տեղադրումը ծրագրում ենք անել գարնանը», – նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Աշխատանոցները նախատեսված են լինելու 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։

ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը

ՀՀ տեխնոլոգիական ապագայի համար Ձեր նվիրաբերությունը կարող եք անել «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքի «Նվիրաբերել» բաժնում՝ մեկնաբանության հատվածում գրելով «ԱԹՍ» գրառումը։ Եթե ցանկանում եք նվիրաբերել գումարներ «Արմաթ» լաբորատորիա հիմնելու՝ մեկնաբանության հատվածում նշում եք «Արմաթ լաբ» գրառումը: Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման փաթեթի արժեքը՝ 6.5 մլն. դրամ կամ 12.250 ԱՄՆ դոլար, իսկ մեկ «Արմաթ» լաբորատորիայի հիմնադրման արժեքն է՝ 4.5 մլն. դրամ կամ 8480 ԱՄՆ դոլար: Գումարների փոխանցման ժամանակ կարող են օգտագործվել նաև հետևյալ բանկային տվյալները:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԱՏՁՄ գրասենյակ։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86