Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Մեծամորի ավագ դպրոցի աշակերտները ծանոթացել են ժամանակակից տեխնոլոգիաներին «Ռոսատոմ» պետկորպորացիայի կրթական ծրագրի ՝ «More for Metsamor»-ի շրջանակում:
30/04/2021 17:45
Կիսվել

Մեծամորի ավագ դպրոցի աշակերտները ծանոթացել են ժամանակակից տեխնոլոգիաներին «Ռոսատոմ» պետկորպորացիայի կրթական ծրագրի ՝ «More for Metsamor»-ի շրջանակում:

«Ռոսատոմ» պետկորպորացիայի – More for Metsamor նախագիծը վերսկսվել է հարկադիր ընդմիջումից հետո: Մեծամոր քաղաքի թիվ 2 դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված կրթական նախագիծը մեկնարկել է 2019 թվականին, և մինչ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարը, դպրոցականների համար կազմակերպվել են մի շարք կրթական միջոցառումներ և էքսկուրսիաներ: Ապրիլի 30-ին նախագիծը ստացավ երկրորդ շունչը, և աշակերտները, պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ նորմերը, այցելեցին Երևանում գտնվող Softconstruct ընկերություն:

«Այսօր ես շատ ուրախ եմ տեղեկացնել «More for Metsamor» նախագծի շրջանակում միջոցառումների վերսկսման մասին։ Ռոսատոմը, հանդիսանալով գիտելիքի կորպորացիա, միշտ աջակցում է նրանց, ովքեր ձգտում են բացահայտել նորը և պատրաստ են ակտիվորեն զարգանալ՝ յուրացնելով բոլոր արդիական միտումները։ Սա է պատճառը, որ նախագծի նոր փուլը սկսվում է հեռավար ուսուցմամբ առավել ժամանակակից հնարավորություններին ծանոթալու  համար. Հրաշալի է, որ նման հնարավորությունները ստեղծվել են հենց հայ մասնագետների կողմից և արդեն պահանջված են ոչ միայն իրենց հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ Վստահ եմ, որ էքսկուրսիայից հետո տղաները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ գիտելիքները հնարավորություն են տալիս բացահայտել մի ամբողջ աշխարհ»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Շրջայցի ընթացքում դպրոցականները տեղեկացել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և վիրտուալ միջոցառումների կազմակերպման ծրագրերի մասին: Ընկերության մասնագետները հյուրերին պատմել են հայ ծրագրավորողների մշակած և ամբողջ աշխարհում կիրառվող ժամանակակից լուծումների մասին:

«Մոտ 10 տարի առաջ, երբ հիմնադրվեց մեր ընկերությունը, քչերն էին հավատում, որ մենք կդառնանք ՏՏ ոլորտի առաջատար մատակարարներից մեկը՝ ավելի քան 4000 աշխատակիցներով և աշխարհում 15 մասնաճյուղերով։ Մեր մասնագետների մեծ մասը շատ երիտասարդ է, բայց, չնայած նրանց տարիքին, լուրջ ծրագրային լուծումներ են մշակում, որոնք կիրառվում են շատ երկրներում։ Օրինակ ՝ հաճախորդների հետ շփվելու համար արհեստական ինտելեկտի հիման վրա ծրագիր կամ հարթակ՝ հազարավոր մարդկանց համար վիրտուալ միջոցառումների, ցուցահանդեսների ու կոնֆերանսների կազմակերպման համար, ինչը հատկապես արդիական է համաճարակի պայմաններում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում ահռելի թվով տաղանդավոր երիտասարդներ կան, և շատ կարևոր է աջակցել  նրանց, մատնացույց անել հնարավորություններն ու մոտիվացնել առաջին քայլը», – ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը:

«Երեխաները շատ ոգևորված էին նախագծի մեկնարկից, մի փոքր վշտացել էին պարտադրված դադարի պատճառով և անհամբերությամբ սպասում էին դրա վերսկսմանը։ Չէ որ նրանց համար յուրաքանչյուր միջոցառում իրադարձություն է, հնարավորություն ծանոթանալու գիտության և տեխնոլոգիաների աշխարհին և խորհելու իրենց ապագա մասնագիտության մասին։ Իսկ դա լրացուցիչ վստահություն է այն գիտակցումից, որ նրանց աջակցում է խոշորագույն միջազգային կորպորացիան և հաջողակ հայկական ընկերությունները», – ասել է Մեծամոր քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանը:

2021 թվականի ընթացքում Մեծամոր քաղաքի դպրոցականների համար նախատեսված են ճանաչողական և ինտերակտիվ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:

«More for Metsamor» նախագիծը մեկնարկել է 2019 թվականին և նպատակ ունի կազմակերպել ժամանակակից կրթական ձևաչափերի հասանելիությունը և Մեծամոր քաղաքի ավագ դպրոցի վերափոխումը քաղաքի համար «կրթական հանգույցի»: Ծրագրի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի և Ռուսաստանի ականավոր մարդկանց հետ, ովքեր իրենց փորձով և հաջողության պատմությունները ներկայացնում են աճող սերնդին: Իրականացվում են կրթական և գիտական այցեր Հայաստանում։ «More for Metsamor» նախագծի շրջանակում դպրոցի հիմքի վրա ստեղծվել է մուլտիմեդիոն գոտի, որը թույլ է տալիս անցկացնել ինտերակտիվ դասեր, միջոցառումներ` կինոդասախոսության ձևաչափով և կազմակերպել այլ դասախոսություններ: 2020 թվականին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախագծի իրականացումը դադարեցվել էր: 2021 թվականի ապրիլից անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ «More for Metsamor»-ը նոր կյանք է ստանում։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար, ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 330 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 266 հազար մարդ:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37