Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 223,384-ի (+99)
Հայաստանում հունիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, առողջացել է 81 քաղաքացի, գրանցվել է մահվան 11 դեպք: Մեկ օրում կատարվել է 3530 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1111596-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ն առողջացման, 4474-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1091 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։