Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
«Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը
20/07/2021 13:30
Կիսվել

«Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունն այս տարի Հայաստանում յուրահատուկ ձևով է նշում Համակարգային ադմինիստրատորի՝ Սիսադմինի օրը՝ հայտարարելով «Ամենակարող ադմին» անեկդոտների մրցույթը։

Դժվար թե որևէ մեկը տեսած լինի հումորի զգացում չունեցող համակարգային ադմինիստրատոր։ Ինչո՞ւ։ Որովհետև սիսադմինն ամենապահանջված մասնագետն է ցանկացած կազմակերպությունում, և միայն հումորի զգացումը կարող է օգնել նրան դիմանալ «թեյնիկ» աշխատակիցների չդադարող տեղին ու անտեղի պահանջներին ու խնդրանքներին։ Եվ ամենակարող սիսադմինների ու «թեյնիկ» աշխատակիցների շփումը ծնում է զվարճալի պատմություններ, որոնք ներկայացնելով, կարելի է տիրանալ «Կասպերսկի»-ի արժեքավոր մրցանակների։

Դրանց արժանանալու համար Սիսադմինների և ընդհանրապես թվային աշխարհի հետ կապված անեկդոտները և իրական դեպքերի մասին զվարճալի պատմությունները պետք է ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին և/կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Kaspersky Armenia»՝ https://www.facebook.com/KasperskyLabArmenia/ էջին։ Դրանք ընթերցվելու են հուլիսի 21-31-ն ամեն օր, ժամը 10։00-ին «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերով հեռարձակվելիք հատուկ հաղորդման ընթացքում։ Ամենօրյա ուղիղ եթերում հնչած անեկդոտներից և զվարճալի պատմություններից լավագույնի հեղինակը կստանա մրցանակ, իսկ եթերաշրջանի ընթացքում հնչած և ուղարկված բոլոր անեկդոտներից և զվարճալի պատմություններից լավագույնները կընթերցվեն հուլիսի 31-ին կայանալիք եզրափակիչ ռադիոհաղորդման ընթացքում, և 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած անեկդոտների և զվարճալի պատմությունների հեղինակները կպարգևատրվեն «Կասպերսկի» ընկերության արժեքավոր մրցանակներով։

Որպես պատմական ակնարկ նշենք, որ Սիսադմինի օրը հիմնադրել է ամերիկացի 20-ամյա աշխատանքային փորձով համակարգային ադմինիստրատոր Թեդ Կեկատոսը։ Նա ամսագրում տեսել էր գովազդ, որտեղ երախտապարտ աշխատակիցները ծաղիկներ և մրգով զամբյուղներ են նվիրում նոր տպիչներ տեղադրած համակարգային ադմինիստրատորին։ Կեկատոսը, որը նույն մոդելի տպիչներ էր տեղադրել նաև իր կազմակերպությունում, որոշեց հիմնադրել Սիսադմինի օր (System Administrator Appreciation Day-Համակարգային ադմինիստրատորին երախտագիտության օր), որն առաջին անգամ նշվել է 2000 թվականի հուլիսի 28-ին։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41