Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա մասերում մաքրման մեծածավալ ծրագրեր կիրականացվեն
21/07/2021 16:28
Կիսվել

Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա մասերում մաքրման մեծածավալ ծրագրեր կիրականացվեն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել:

Այսօր ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում և Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Մանրամասնելով անելիքները՝ Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ, տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ:

«Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022 թվականին: Ներկայում նախագծման փուլն է»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածներում մոտ 15 հա տարածքում առկա են վնասակար բույսեր: Գևորգ Կարապետյանը նշեց, որ այդ բույսերն աճում են թափոնների վրա ու տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները: Այնուհետև հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:

«Բուն մաքրման աշխատանքներից բացի, այդտեղ բարելավվելու են ենթակառուցվածքները: Մասնավորապես, տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը կարևորեց Երևանի քաղաքապետարանի կողմից նման մեծածավալ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծեց, որ ոլորտում համակարգային խնդիրները բազմաթիվ են, և պետական հատվածը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տված կարող են գնալ լուծումների:

«Մենք պետք է լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարենք և լայն հասարակությանը հասցնենք այն, թե ինչ բացասական հետևանքներ ունի նույն, օրինակ, Երևանյան լճի, Հրազդան գետի առափնյա հատվածներում աղբ թափելը: Խնդիրները բազմաթիվ են: Պատկերացրեք մեկ տոննա քանակությամբ պլաստիկը կուտակենք արևի ուղիղ ճառագայթների ներքո: Դրանցում մասնիկներն անջատվում են, ձևավորվում է գազ, որն էլ, բարձրանալով մթնոլորտ, նպաստում է ածխաթթու գազի ծավալների մեծացմանը: Դրանից բացի, վտանգվում են ջրային ռեսուրսները»,- ասաց Վահե Սալահյանը:

Խնդիր կա նաև սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված: Դա սրվում է հատկապես շոգ օրերին, երբ քաղաքացիներից շատերը գնում են Հրազդան գետ, Երևանյան լիճ զովանալու, իսկ մի քանի մետր այն կողմ մեծածավալ աղբակույտեր են:

Ո՞րն է լուծումը: Ի վերջո, վերը նշված տարածքներն ամբողջությամբ մաքրելուց հետո որևէ երաշխիք չկա, որ նորից այդտեղ աղբակույտեր չեն հավաքվելու: Պատասխանատուները նախատեսում են խստացնել պատժամիջոցները, սակայն հակված չեն մահակի քաղաքականությամբ առաջնորդվել: Շատ կարևորում են իրազեկման աշխատանքներն ու կրթական ծրագրերը: Բանախոսները վստահություն հայտնեցին, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ հնարավոր կլինի ավելի լավ արդյունքների հասնել:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01