Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր. Ընդունվում են հայտեր
20/08/2021 18:00
Կիսվել

2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր. Ընդունվում են հայտեր

Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ուրախ են հայտարարել 2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։

Կինոգործիչները, երաժիշտները, գրողները և ստեղծարար բոլոր ոլորտների արվեստագետները կարող են դիմել ծրագրին, որը առաջարկում է ֆինանսավորման, մենթորության, առաջխաղացման և ռազմավարական աջակցության ամբողջական փաթեթ։ Հայտերն ընդունվում են մինչև 2021թ.-ի նոյեմբերի 1-ը, 23:59-ը (երևանյան ժամ)։

«Մենք ոգևորված ենք այս մշակութային համագործակցությունը շարունակելով», — ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Այս տարի մենք ընդլայնում ենք մեր ծրագիրը՝ աջակցելու ավելի մեծ թվով արվեստագետների ամբողջ աշխարհից»։

«Creative Armenia-AGBU Fellowships» ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհի արվեստագետներին ստանալու մեկամյա աջակցության փաթեթ, որը ներառում է 5,000 ԱՄԴ դոլար դրամաշնորհ, կարիերայի ռազմավարական պլանավորման դասընթացներ, արդյունաբերական կապեր և աշխարհահռչակ հեղինակների, կինոգործիչների, ֆիլմարտադրողների, անիմատորների, երաժիշտների և շատ ուրիշների հետ մի շարք մենթորության հանդիպումներ։ Creative Armenia-ի մենթորներից են՝ երաժիշտներ Տիգրան Համասյանը, Սեբուն, Կուոնգ Վուն և Տաթևիկ Հովհաննիսյանը, կինոգործիչներ և ֆիլմարտադրողներ Ատոմ Էգոյանը, Մարի-Սոֆի Վոլկները, Սայմոն Լերենգ Վիլմոնտը և Շեյն Բորիսը, գրողներ Անդրե Դուբուս III-ը, Քերոլ Էդգարյանը, Քրիս Բոհջալյանը և Միշելին Ահարոնյան Մարկոմը, նկարիչներ Տիգրան Ձիթողցյանը, Դելֆին Մորին, Ռոբերտ Լոբելը, Էնդրյու Դեմիրջյանը, և արվեստի բոլոր ոլորտներից հարյուրավոր այլ մենթորներ։

«2022 Creative Armenia-AGBU Fellowships»-ի ընտրյալ 10 արվեստագետները սերտորեն կաշխատեն Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի թիմերի հետ՝ իրենց կարիերային արագ առաջընթաց տալու և հայ ժողովրդի մշակութային դեսպանները դառնալու համար։ Արվեստագետների ներկայությունը Հայաստանում պարտադիր չէ։

2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երի արվեստագետներն են՝ գրող Օլիվիա Կաթրանջյանը, արվեստի համադրող Նաիրի Խաչատուրեանը, երաժիշտ և երգահան Նոյ Կարապետյանը, կոմպոզիտոր, երգիչ և երգահան Բեյ Ռուն, մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը, նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը, կինոռեժիսոր Էմիլի Մկրտիչյանը։

«Մինչ մենք նշում ենք 2021թ.-ի արվեստագետների նվաճումները, մենք անհամբերությամբ սպասում ենք բավահայտելու և աջակցելու հայ բացառիկ արվեստագետների նոր ալիքը», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և ձեր հայտը մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնելու համար այցելեք՝ creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքէջերը։

Այժմ պատմական երրորդ ժամկետում, «Creative Armenia-AGBU Fellowship»-եր ծրագիրը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Սփյուռքի և Հայաստանի վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «ՀԲԸՄ Երաժշտական Հայաստան» ծրագիրը և «ՀԲԸՄ Սայաթ-Նովա միջազգային կոմպոզիտորական մրցույթը», որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72