
Չինաստանն «ընդդեմ» երեխաների. սահմանափակվում է համակարգչային խաղերի ժամանակը
Չինաստանը փորձում է կտրել երեխաներին առցանց խաղերից և վերադարձնել նրանց իրական կյանք։ Սա պայմանավորված է նրանով, որ երկրի կառավարությունը անհանգստացած է ապագա սերդունդի առցանց խաղերից կախվածության աճով։
Երկրի կառավարությունը պատրաստվում է երեխաների խաղալու իրավունք սահմանափակել մինչև շաբաթական 3 ժամ։ Սահմանափակումներ կկիրառվեն նաև ըստ օրերի և ժամերի։
Երկրի առցանց խաղային ընկերությունները պարտավորված կլինեն կիրառել կառավարության նոր կանոնները։ Կարգավորիչ մարմինները նաև պատրաստվում է սերտորեն աշխատել ծնողների և դպրոցների հետ՝ արգելքն ավելի արդյունավետ դաձնելու համար։