Այլ Լուրեր

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Ջազ՝ մոսկովյան ակցենտով․ Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացավ  Վադիմ Էյլենկրիգի համերգը 
20/12/2021 14:31
Կիսվել

Ջազ՝ մոսկովյան ակցենտով․ Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացավ  Վադիմ Էյլենկրիգի համերգը 

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ)  կայացավ ռուս ճանաչված վիրտուոզ շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի և «EILENKRIG Crew» բենդի համերգը։ 

Հայ-ռուսական բարեկամական ջազ երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի հեղինակային կատարումներ, իմպրովիզացիաներ, որոնք հանդիսատեսին տեղափոխեցին բազմառիթմ երաժշտության աշխարհ։ 

«Վադիմ Էյլենկրիգն ու իր բենդը հայ հանդիսատեսին նվիրեցին պրոֆեսիոնալ և որակյալ ջազ լսելու հնարավորություն։ Վստահ եմ, որ «EILENKRIG Crew» ավելի հաճախ կլինի Հայաստանում՝ մեզ նվիրելով գեղեցիկ ջազային երեկոներ։ Այս երեկոն երաժշտության միջոցով ընդգծում է հայ-ռուսական բարեկամական կապն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների պատմությունը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Վադիմ Էյլենկրիգը, անկեղծանալով նշեց, որ ամեն անգամ Հայաստանն իր համար բացահայտում է նորովի։

«Յուրաքանչյուր համերգ յուրահատուկ է իր էներգետիկայով և միջավայրով։ Ինձ համար հատուկ նշանակություն ունի ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջև։ Շնորհակալ եմ Մոսկվայի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին, ում շնորհիվ այստեղ ենք և պարգևում ենք նման երաժշտական երեկո», – նշեց Վադիմ Էյլենկրիգը։ 

Համերգի ավարտին իմպրովիզ կատարումներ հնչեցին ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ։

Ջազային երեկոյի հյուրերի կազմում էին կառավարության, տարբեր ռուսական կամակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։ 

Համերգը կազմակերպել էր Մոսկվայի արտաքին, տնտեսական, միջազգային կապերի վարչությունը, Հայրենակիցների մոսկովյան տունը՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ։

Վադիմ Էյլենկրիգը ռուսական ջազի ամենախարզիմատիկ արտիստներից է: Նա հայտնի ջազ երաժիշտ, հաղորդավար է: Էյլենկրիգը «Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ ջազ» նախագծի հաղորդավարն է, «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթի ժյուրիի անդամ է և «Պարեր աստղերի հետ» շոուի հոբելյանական եթերաշրջանի նվագախմբի ղեկավարն է: Համագործակցում է ռուսական և արտասահմանյան շոու-բիզնեսի թոփ կատարողների հետ։ 

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78