
ՁԻՀ-ը փնտրում է տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդողներ
ՁԻՀ-ը փնտրում է տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդողներ՝ Հայաստանի տարբեր մարզերում դասընթացներ անցկացնելու համար։
Աշխատանքն ունի ճկուն գրաֆիկ և կարող է դիտարկվել, որպես հավելյալ աշխատանք՝ պահանջելով շաբաթական 6-12 ժամ ներգրավվածություն։ Դասերն անցկացվելու են ինչպես առցանց, այնպես էլ լսարանային ձևաչափով։
Աշխատանքի մանրամասն ծանոթացեք այստեղ:
Դասընթացները կազմակերպվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում։