Այլ Լուրեր

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
28/01/2022 14:35
Կիսվել

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է, Հայաստանում շատ սպասված երաժիշտ՝ փայլուն կատարողական վարպետությամբ։ Նա կարողանում է մեծ լիցքեր, էմոցիաներ հաղորդել նվագախմբին, ունկնդիրներին։ «Պիետրոդարկին ամեն անգամ Հայաստանում ներկայանում է նոր ծրագրերով։ Նա բանդոնեոնի մեծ վարպետ է, և որպես երաժիշտ կարող եմ ասել, որ նրա փոխանցած էմոցիոնալ ու հարուստ գունային երանգները մեծ հաճույք են պարգևում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։  

Երեկոյի ընթացքում հնչած որոշ ստեղծագործությունների փոխադրումներ, որոնք ի սկզբանե գրված չէին նվագախմբի համար, կատարել է կոմպոզիտոր, Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ծրագրերի համակարգող Վահագն Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ արդեն 4 տարի համագործակցում է Պիետրոդարկիի հետ, և իր փոխադրություններով երաժիշտը հանդես է եկել տարբեր երկրներում։ 

Աշխարհի 59 երկրում ելույթներ ունեցած Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ  իր համար միշտ էլ առանձնակի հաճելի է Հայաստանում գտնվելը, և ամեն անգամ փորձում է նոր ծրագիր ներկայացնել հայ երաժշտասերներին. «Այս անգամ ես հանդես եմ գալիս «La Nuova Dolce Vita» խորագրով համերգով, որը մի գեղեցիկ ճամփորդություն է Իտալիայից Բուենոս Այրես»։ Նա նաև ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը։ 

Երեկոյի ընթացքում Պիետրոդարկին և նվագախումբը Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործության կատարումը նվիրեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ 

Նշենք նաև, որ համերգի ընթացքում ազդարարվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Evocabank-ն նոր նախաձեռնության՝ ավանդ Symphonic-ի մասին, որի նպատակն է նպաստել մեր երկրում դասական երաժշտության զարգացմանն ու Սիմֆոնիկ նվագախմբի առաջընթացին։ 

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57