Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզի համայնքներն արդեն ունեն «զարգացման ուղեցույց»
08/04/2022 12:04
Կիսվել

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզի համայնքներն արդեն ունեն «զարգացման ուղեցույց»

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզում կազմակերպվել է հանրային լսում՝ ներկայացնելու համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հաստատված փաստաթուղթը: Արարատի մարզպետարանում համայնքների ներկայացուցիչների համար նախատեսված քննարկմանը կոմիտեի հրավերով մասնակցել են նաև Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների մասնագետները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի բնորոշմամբ՝ մշակված փաստաթուղթը համայնքների հեռանկարային զարգացման ծրագիրն է, որով առաջնորդվելով համայնքներում կկարողանան ճիշտ օգտագործել տարածքի հնարավորությունները և կազմակերպել քաղաքաշինական գործունեությունը․ «Գլխավոր հատակագծին և գոտևորման նախագծին համարժեք այս փաստաթղթով մանրամասն սահմանված են կառուցապատումներին ներկայացվող պահանջները՝ անգամ շենքերի զբաղեցրած մակերեսի, հարկայնության, տանիքների, նյութերի վերաբերյալ: Դրանց հիման վրա ծրագրեր իրականացնելու դեպքում բնակավայրերում կձևավորվեն մարդկանց կենսագործունեության՝ բնակության, աշխատանքի, ժամանցի հարմարավետ, անվտանգ և գեղեցիկ միջավայրեր»:

Կոմիտեի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին տեղեկացրել են, որ իրականացվել են ինժեներաերկրաբանական հետազոտություններ, որոնց արդյունքներով յուրաքանչյուր համայնքում առանձնացվել են կառուցապատման համար առավել բարենպաստ տարածքները: Հաշվի են առնվել նաև բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու և տնտեսական օգուտ ստանալու հնարավորությունները՝ նախատեսելով համապատասխան ենթակառուցվածքներ՝ ճանապարհներից մինչև սպասարկման օբյեկտների կառուցում: Փաստաթղթով կարևոր տեղ է հատկացվել նաև կանաչ գոտիներին և հուշարձանների պահպանությանը: Ներառվել են քարտեզներ, սխեմաներ, մանրամասն նկարագրություններ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կդառնա ամենօրյա օգտագործման ուղեցույց համայնքների համար։

Քննարկման ժամանակ ներկայացվել են նաև նախագծի շրջանակում առաջադրված ներդրումային գրավչությունները, մասնավորապես՝ երկաթգծի գործարկման, չգործող արտադրական տարածքների հենքի վրա լոգիստիկ բազմաֆունկցիոնալ համալիրի, ազատ տնտեսական գոտու ձևավորման, Ազատի ջրամբարի շուրջ ռեկրեացիոն ենթակառուցվածքի ստեղծման հնարավորությունները:

Հանդիպման մասնակիցներն ակտիվ ներգրավվել են քննարկմանը՝ հարցեր ուղղելով գործնականում հանդիպող խնդիրներից, որոնց կարգավորումը, ըստ մասնագետների, նույնպես ամփոփված է փաստաթղթում։ Այն մշակվել է 15 տարվա հեռանկարով՝ բաժանվելով 3 փուլի՝ առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ՝ ապահովելու համար բնակավայրերի համաչափ զարգացումը: Փաստաթղթով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին:

Տեղեկացնենք, որ նախքան Արարատի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի հաստատումը կազմակերպվել էր հանրային 4 լսում, որի ժամանակ տեղացիների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա փաստաթուղթը լրամշակվել էր:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88