Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզ՝ տոնական համերգ նվիրված Ռուսաստանի օրվան
16/06/2022 15:36
Կիսվել

Երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզ՝ տոնական համերգ նվիրված Ռուսաստանի օրվան

Առաջին անգամ Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու երկու տարբեր գործիքների՝ երգեհոնի և սաքսոֆոնի սիմբիոզը։ Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգի ընթացքում վիրտուոզ կատարումներով ներկայացան հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Հիրոկո Ինոուեն (երգեհոն, Ճապոնիա) և Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն, ՌԴ)։

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական համերգի աջակիցներն էին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտը, Հայրենակիցների մոսկովյան տունն ու Կամերային երաժշտության տունը։

Երգեհոնի և սաքսոֆոնի միջոցով երաժիշտները ստեղծում են գեղեցիկ դուետ, որը միաձուլում է մշակույթներ, երաժշտական ոճեր, տեմբրներ և այդ ամենը ներկայացնում՝ կանացի նուրբ մատուցում։

«Առաջին անգամ Վերոնիկա Կոժուխարովայի կատարումը լսել եմ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառմանը։ Տպավորված էի նրա վիրտուոզ կատարումներով և մեծ ցանկություն ունեի Վերոնիկային ներկայացնել նաև Հայաստանում։ Ռուսաստանի օրվան նվիրված համերգի ծրագիրը և երգացանկը քննարկելիս որոշեցինք հայ հանդիսատեսին անսովոր բան ցույց տալ՝ երգեհոնի և սաքսոֆոնի համադրությունը։ Երևանում Ռուսաստանի օրվա տոնակատարությունը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վկայությունն է, որն ամրապնդված է եղբայրական կապերով», – նշեց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Երբ լսեցի Ռուսաստանի օրվան նվիրված համերգ կազմակերպելու գաղափարի մասին, անմիջապես ոգևորվեցի և համաձայնեցի։ Որոշեցինք կազմակերպել համերգ, որտեղ կհնչեր սաքսոֆոն և երգեհոն․ այո՛, համարձակորեն կարելի է համադրել այն, ինչ թվում է անհամադրելի է։ Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանում և նման կարևոր տոնի»,- նշեց Վերոնիկա Կոժուխարովան։

Վերոնիկա Կոժուխարովան և Հիրոկո Ինոուեն բազմամյա ստեղծագործական տանդեմ են, որը կոտրում է այն կարծրատիպը, որ երգեհոնն ու սաքսոֆոնը անհամադրելի գործիքներ են։

«Շնորհակալություն եմ հայտնում Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Վահրամ Կարապետյանին և Կամերային երաժշտության տան ղեկավարությանն այս հրաշալի երեկոյի համար։ Անսպասելի դուետ՝ երգեհոնի և սաքսոֆոնի վիրուոզ կատարումներ։ Շատ կարևոր է, որ երգացանկում ներկա էին Ռուսաստանի, Հայաստանի, Խորհրդային միության, համաշխարհային երաժշտության դասականների ստեղծագործությունները։ Ուրախ եմ, որ այս համերգը նվիրված էր իմ հայրենիքի տոնին», – նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Վերոնիկա Կոժուխարովան վիրտուոզ կատարող է, որը աշխատել է այնպիսի դիրիժորների և երաժիշտների հետ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վան Կլիբերնը, Վլադիմիր Զիվան, Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Առնոլդը, Սեբաստիան Բիլլարը և այլոք: Վերոնիկայի հյուրախաղերով ներկայացել է աշխարհի տարբեր կողմերում։

«Ցույց տվեցինք հանդիսատեսին, որ սաքսոֆոնը տարբեր է լինում։ Չկան միայն ջազային կամ դասական գործիքներ։ Սաքսոֆոնը կարող է լինել՝ լիրիկական, ռոմանտիկ, ագրեսիվ, ինչու չէ նաև հեգնական», – պատմել է Վերոնիկան։

Ճապոնացի երգեհոնահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Հիրոկո Ինոուեն ակադեմիական կատարողների նոր սերնդի վառ ներկայացուցիչ է, որի երգացանկը առանձնանում է ժանրային բազմազանությամբ։

«Ռուսաստանն ինձ համար երկրորդ հայրենիքն է։ Իմ ստեղծագործական գործունեությունը սերտ կապված է Ռուսաստանի հետ։ Ուրախ եմ մասնակցելու այս կարևոր օրվա առթիվ կազմակերպված համերգին։ Մասնակցել եմ Մ. Թարիվերդիևի անվ․ երգեհոնահարների միջազգային մրցույթին։ Մ. Թարիվերդիևը՝ որպես հայ կոմպոզիտոր, ռուսական և հայկական մշակույթների սինթեզի մարմնավորումն է։ Ուսումնասիրել եմ նրա ստեղծագործությունները և ուրախ եմ լինել նրա հայրենիքում։ Առաջին անգամ եմ Հայաստանում և զարմացած եմ մարդկանց բարությամբ, անկեղծությամբ, հիացած եմ երկրի բնությամբ», – պատմեց Հիրոկո Ինոուեն։

Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի, Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Չայկովսկու, Դոգի, Ազնավուրի, Սպենդիարյանի, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31