Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Դեկտեմբերի 10-16-ը Հնդկաստանում կացկացվի SSSholidays-ը
25/08/2022 14:28
Կիսվել

Դեկտեմբերի 10-16-ը Հնդկաստանում կացկացվի SSSholidays-ը

Դեկտեմբերի 10-16 Սևան Ստարտափ Սամմիթի կազմակերպիչների նախաձեռնությամբ Հնդկաստանի Գոա մարզում անցկացվելու է SSSholidays միջոցառումը։

SSSholidays-ը Seaside Startup Summit-ի նոր ձևաչափերից մեկն է, որը առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է ԱՄԷ-ում` 2021թվականի դեկտեմբերին: Այս տարի միջոցառումը կանցկացվի Հնդկաստանում` Գոա մարզում: SSSholidays Goa-ն տարվա սպասված իրադարձություններից մեկն է Հայաստանի, Հնդկաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների  ստարտափ և բիզնես էկոհամակարգերի  ներկայացուցիչների համար: Այն կանցկացվի Գոայում գտնվող բարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ ամենագեղեցիկ վայրի բնության մեջ՝ մեկ հարկի տակ հավաքելով շուրջ 500 ձեռներեցների կամ ձեռներեցությամբ հետաքրքրվող անձանց։

Միջոցառման օրակարգը բաղկացած է լինելու և՛ կրթական և՛ ժամանցային բաժիններից։ Լինելու է հատուկ մշակված կրթական ծրագիր, որը ներառելու է պանելային քննարկումներ, մենթորություն, խարույկի շուրջ բանախոսություններ և քննարկումներ։ Ստարտափ թիմերը միջոցառման վերջում մասնակցելու են մրցույթների՝ ստանալով մրցանակներ և ներդրումային առաջարկություններ TripleS-ից և ներգրավված այլ վենչուրային ֆոնդերից։

Մասնակցության ձևաչափերը նախատեսված են ստարտափների, կազմակերպությունների և անհատների համար: Հայտերը ընդունվում են Seaside Startup Summit-ի պաշտոնական կայքէջում մինչև հոկտեմբերի 31-ը։

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ միջոցառման գլխավոր նպատակը նեթվորքինգն է։ Նրանք խոստանում են անել ամեն ինչ մասնակիցների հանգիստը հաճելի և օգտակար դարձնելու համար։

Հիշեցնենք, որ բոլորին հայտնի Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռևս 2016թ.-ից:

2016-2021 թվականներին Հայաստանում և արտերկրում անցկացված 7 բիզնես ֆորումներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություններ, բանախոսներ, մենթորներ և ներդրողներ ավելի քան 50 երկրից։

Միջոցառման շրջանակներում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլլարը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41