Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ժամանակների կապը` «Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի շրջափակումից  ազատագրման 80 ամյակին նվիրված ցուցահանդես
27/01/2023 14:12
Կիսվել

Ժամանակների կապը` «Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի շրջափակումից  ազատագրման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում    տեղի ունեցավ «Շրջափակում. Ժամանակների կապը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացված էին Սերգեյ Լարենկովի «Անտեսանելի շրջափակված Լենինգրադը» ֆոտոնախագծի նյութերը: Ցուցահանդեսը նվիրված է Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 և քաղաքը  ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց «հիշողության էստաֆետի» պահպանումն ու փոխանցումը նոր սերունդներին: «Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը իրական օգնություն է ցուցաբերել Լենինգրադի բնակիչներին՝ ընդունելով շրջափակված քաղաքի ավելի քան 300 երեխաների։ Երևանում կա նաև այդ տարիներին նվիրված հուշարձան, որտեղ ամեն տարի ծաղիկներ ենք խոնարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին և հայ  ժողովրդին այն ամենի համար, ինչ արել են ռազմի դաշտում և թիկունքում», – նշեց դեսպանը։

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադցիների և քաղաքի պաշտպանների հերոսությունը, տոկունությունը, նրանց ոգու ուժը, նվիրվածությունն ու սերը հայրենիքի հանդեպ մինչև օրս օրինակելի են։ Փորձությունների, սխրանքների և ընդհանուր հաղթանակների հիշողությունը համախմբել և միավորել է մեր ժողովուրդներին: Այսօր մեր խնդիրն է երիտասարդ սերնդին դաստիարակել մեր նախնիների հերոսական օրինակներով», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։  

Ցուցահանդեսին ներկա էին ԱԺ պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը: Նրանք բոլորն ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը խորհրդային ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։

Ցուցահանդեսի պատվավոր հյուրը շրջափակված Լենինգրադի բնակիչ Գալինա Պետուխովան էր։ «Չէի կարող բաց թողնել իմ հայրենի քաղաքին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Նայելով ներկայացված լուսանկարներին՝ կարծես կրկին հայտնվեցի շրջափակված քաղաքում և վերապրեցի այդ ամենը։ Այս ցուցահանդեսը պետք է ցույց տալ բոլորին, խոսել և պատմել, և ոչ մի դեպքում չպետք է մոռանալ տեղի ունեցածը», – նշեց Գալինա Պետուխովան՝ շնորհակալություն հայտնելով «Դոմ Մոսկվի» կենտրոնին  Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ մշտական ուշադրության և նման միջոցառումների կազմակերպման համար ։

Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ֆոտոկոլաժներ, որտեղ ճշգրտությամբ համադրված են նույն վայրի կադրերը, բայց լուսանկարված տարբեր ժամանակներում՝ Լենինգրադի շրջափակման տարիներին և 21-րդ դարի սկզբին։

 Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 և քաղաքը  ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն հունվարի 31-ին 14։00 տեղի կունենա կլոր սեղան քննարկում և 15։00 վավերագրական ֆիլմի ցուցադրություն։ 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98