Երթևեկությունը դեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման սահմանափակվել Է
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Սահմանափակումը մտցվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի վտանգի պատճառով։ Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է, նշել են գերատեսչությունում:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա: