Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ
19/04/2023 12:16
Կիսվել

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կայացած համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2-ը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար, Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Ջիվան Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 5-ը՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Եժովը։

Մաեստրո Սաթյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Նա ընդգծում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության միջև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համատեղ իրականացնելու նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շնորհիվ է’լ ավելի է սերտացել երկու հաստատությունների համագործակցությունը։ «Շատ կարևոր է, որպեսզի հնչեն ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Եվ այսօր արդեն որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր հնչում են, նրանք իրենց նոր մոտեցումներով ճանաչելի են դառնում երաժշտական հանրությանը»,- ասում է պարոն Սաթյանը։

Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Նա ընդգծում է, որ ուրախ է Երևանում կրկին ելույթ ունենալու հնարավորության համար։ Ջանլուկա Մարչիանոն բազմից ներկայացրել է ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ հայ, ստեղծագործություններ, սակայն սա առաջին համերգն է, որի ծրագիրն ամբողջությամբ կազմված է ժամանակակից հայ կոմպոզիտորների հեղինակած գործերից։ Դիրիժորի խոսքով՝ համերգի ընթացքում ներկայացված երեք կոմպոզիտորներն էլ շատ տարբեր են, երեք տարբեր ոճեր, ինչը մեկնաբանելն իր համար հաճելի մարտահրավեր է. հնարավորություն է ստանում ուսումնասիրելու նրանց ոճը, մեծ հաճույք է զգում նոր կոմպոզիցիաների հետ աշխատելիս։

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի փակման համերգը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Սուրեն Զաքարյանի, Տիգրան Մանսուրյանի և Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12