Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ռուսաստանի օրվան նվիրված համերգ՝ սաքսոֆոնի և երգեհոնի համադրությամբ
14/06/2023 18:04
Կիսվել

Ռուսաստանի օրվան նվիրված համերգ՝ սաքսոֆոնի և երգեհոնի համադրությամբ

Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Աստոր Պիացոլայի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների գլուխգործոցները հնչեցին Ռուսաստանի օրվան նվիրված երաժշտական երեկոյի ընթացքում։ Տոնական համերգին ելույթ ունեցան հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն) և Հիրոկո Ինոուեն (երգեհոն): Միջոցառումը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ՌԴ Նախագահի աշխատակազմի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը  պարբերաբար միջոցառումներ է անցկացնում՝ նվիրված հայ և ռուս ժողովուրդների համար նշանակալի տարեթվերին և պատմական իրադարձություններին։ Այս երեկոն ևս վկայում է մեր երկրների բարեկամության և դաշնակցային ամուր ավանդույթների մասին: Լիահույս ենք, որ նման համերգները ևս իրենց նպաստն են բերում մեր ժողովուրդների մշակութագործարարական փոխհարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ռուս սաքսոֆոնահար Վերոնիկա Կոժուխարովայի և ճապոնացի երգեհոնահար Հիրոկո Ինոուեի երկարամյա ստեղծագործական տանդեմն արդեն հասցրել է գրավել հայ հանդիսատեսին: Երաժիշտներին Հայաստանում  դիմավորում են առանձնահատուկ ջերմությամբ։

«Արդեն չորրորդ անգամ եմ ներկայանում Հայաստանում, դա ինձ մեծ երջանկություն է պարգևում։ Այստեղ անհավանական մշակույթ է, իսկապես երջանկություն է նվագել մարդկանց համար, որոնց կարիք չկա որևէ բան բացատրելու, նրանք զգում են երաժշտությունը: Ուրախ եմ, որ գտնվում եմ այս օրհնված երկրում, որտեղ ֆանտաստիկ էներգիա կա։ Համերգ ունենք նաև Կապանում։  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ գործակցում ենք արդեն մի քանի տարի, ինչի շնորհիվ հնարավորություն ունեցանք հայ հանդիսատեսի հետ  կիսվելու մեր ստեղծագործություններով», – նշեց սաքսոֆոնահար Վերոնիկա Կոժուխարովան։

«Ուրախալի է ելույթ ունենալ Հայաստանում, որտեղ նման զգայուն և հասկացող ունկնդիրներ են։ Հայերը շատ տաղանդավոր են և հրաշալի երաժշտություն են ստեղծում։ Հայաստան արդեն գալիս եմ՝ որպես ինձ հարազատ տուն», – նշեց երգեհոնահար Հիրոկո Ինոուեն։

Տոնական համերգին ներկա էին ՌԴ Կառավարության և Նախագահի աշխատակազմի, ՀՀ ԱԺ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ-ռուսական գիտակրթական առաջին համաժողովի մասնակիցները: Երգեհոնի և սաքսոֆոնի համադրությունը հիացրեց մայրաքաղաքի հանդիսատեսին, արտիստների արտահայտիչ խաղը, կատարողական վարպետությունը ունկնդիրներին պարգևեցին անմոռանալի հույզեր:

«Այս հրաշալի երաժիշտների արդեն երկրորդ համերգն է Երևանում։ Կատարողների էներգետիկան, երաժշտության հանդեպ սերը փոխանցվեց դահլիճին։ Շնորհակալություն «Դոմ Մոսկվի» կենտրոնին նման ուրախություն պարգևելու համար։ Գնահատելի է այն ամենը, ինչ կենտրոնն անում է հայ-ռուսական կապերի ամրապնդման համար։ Այսօրվա համերգը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան, ցույց է տալիս, որ մեր երկրների փոխգործակցությունը, վստահ եմ, որ մեր կապերը կզարգանան և կնպաստեն մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը»,  – նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88