Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Որտե՞ղ են հանգստանում Ջերմուկի հյուրերը
08/08/2023 15:41
Կիսվել

Որտե՞ղ են հանգստանում Ջերմուկի հյուրերը

Ջերմուկի հայտնի ըմպելասրահը մարդաշատ է։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս առողջարանային քաղաքում հավաքվել են Ջերմուկի լեռնային օդի ու հանքային ջրի բուժիչ հատկությունների մասին լսած կամ դրա արդյունքն արդեն իսկ զգացած մարդիկ՝ անկախ տարիքից։

«Արդեն երկու օր է հանգստանում եմ Ջերմուկում, վայելում այս հրաշք բնությունը և, իհարկե, ստանում առողջարանային բուժում, ընտրել եմ «Արարատ» մոր և մանկան առողջարանը և շատ գոհ եմ», – մեզ հետ զրույցում ասաց Արմինեն, ով իր հանգիստը անցկացնում է Ջերմուկի սրտում գտնվող «Արարատ» առողջարանում։

«Արարատ» Առողջարանի կոմերցիոն տնօրեն Գրիգոր Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առողջարանն այս պահին ակտիվ աշխատանքային փուլում է։

«Տասնամյակների փորձը և բուժական պրոցեդուրաների  էֆեկտիվությունը թույլ են տվել Առողջարանին ունենալ հավատարիմ այցելուների բանակ, ովքեր այս տարի նույնպես վերադարձել են առողջարան, հյուրեր ունենք նաև արտերկրից»,- նշեց նա։

Որտե՞ղ են հանգստանում Ջերմուկի հյուրերը

Հաճախ են հանդիպում մարդիք, ովքեր հարցնում են, թե ո՞րն է Ջերմուկ առողջարանային քաղաքի առանձնահատկությունը, չնկատելով, որ հարցադրումն իր մեջ ներառում է պատասխանը։ Բացատրեմ․ քաղաք, որն ունի յուրահատուկ տաք հանքային ջուր, որտեղ գործում են պրոֆեսյոնալ և տասնամյակներ շարունակ գործով ապացուցած առողջարանային համալիրներ, որտեղ ապրելու ու վերականգնվելու ամբողջ ընթացքում կարելի է վայելել Ջերմուկը։

Սանկտ Պետերբուրգից ժամանած 16-ամյա Սեմյոնը նշում է, որ Ջերմուկում հրաշալի եղանակ է, մաքուր օդ, հանգիստ ու խաղաղ մթնոլորտ։

«Հանգստի համար ընտրել ենք «Արարատ» առողջարանը։ Առավելություններն ինձ համար շատ են, օրինակ այստեղ շատ համեղ սնունդ է, բուժական-վերականգնողական պրոցեդուրաներն են լավը, ես ամենաշատը հավանել եմ ներջրային մերսումը»,- ասաց Սեմյոնը։

Որտե՞ղ են հանգստանում Ջերմուկի հյուրերը

Բարենպաստ ու զով եղանակն էլ ավելի գրավիչ է դարձնում Ջերմուկը՝ ամառվա տապից փախչել ցանկացողների համար։ Վերականգնել առողջությունը, վայելել շրջապատող բնությունը և կտրվել հոգսաշատ առօրյայից։ Առաջարկվող առողջարանային ծառայությունների մասին ճշտեցինք հենց «Արարատ» առողջարանի գլխավոր բժիշկ Հովհաննես Հակոբյանից։

«Մեզ մոտ հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժիչ համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ ունեցող այցելուները: Արդյունավետ է բուժումը նյութափոխանակության խանգարման, նևրոզների և սթրեսների դեպքում: Գնի և որակի համադրությունն առողջարանի որդեգրած քաղաքականությունն է։  Սոցիալական ցանցերում առողջարանի հյուրերը միշտ գոհունակություն են հայտնում մեր կատարած աշխատանքի արդյունքից։ Մենք անընդհատ կատարալագործում ենք մեր ծառայությունները»,- նշեց նա։

Ջերմուկում բարեկարգման շրջան է։ Արդեն նորոգվել է ըմպելասրահ տանող արահետի մի մասը։ Շինաշխատանքները շարունակվում են հյուրերի ու բնակիչների համար, այլ ոչ նրանց առօրյայի ու հանգստի հաշվին։ Ասֆալտապատվում ու լուսավորվում է Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ» տանող ճանապարհը։ Այն հանդիսանում է դիտակետ ամբողջ քաղաքի համար։ Ջերմուկը շարունակում է մնալ հյուրընկալ և հոգատար, ամեն օր դիմավորելով նոր այցելուների։

Որտե՞ղ են հանգստանում Ջերմուկի հյուրերը

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88