Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Իռլանդիայի բանկոմատները փող էին տալիս դատարկ բանկային հաշիվներ ունեցող մարդկանց
25/08/2023 12:23
Կիսվել

Իռլանդիայի բանկոմատները փող էին տալիս դատարկ բանկային հաշիվներ ունեցող մարդկանց

Իռլանդիայի բանկի համակարգերում տեխնիկական անսարքության պատճառով հաճախորդները կարողացել են 1000 եվրո հանել բանկոմատներից, նույնիսկ եթե նրանց հաշիվները դատարկ են եղել: Լրատվամիջոցները հայտնում են, որ բանկոմատների մոտ ամենուր հերթեր են գոյացել, որոշ դեպքերում էլ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել իրավիճակին։

Ըստ Irish Independent-ի և The Irish Times-ի, տեխնիկական անսարքությունը թույլ է տվել Իռլանդիայի բանկի պաշտոնական հավելվածի օգտատերերին գումար փոխանցել Revolut-ի հաշվեհամարին (թվային բանկային ծառայություններ տրամադրող ընկերություն): Դրանից հետո հաճախորդները կարող էին օգտագործել ցանկացած բանկոմատ՝ կանխիկացնելու այս անսպասելի «շահույթը»:

Թեև հաճախորդները սովորաբար սահմանափակվում են օրական 500 եվրո փոխանցելով, ըստ լրատվամիջոցների, շատերին հաջողվել է փոխանցել 1000 եվրո: Այժմ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տեսանյութեր Դուբլինի, Լիմերիկի, Դանդալքի և երկրի այլ մասերի բանկոմատներում գոյացած հերթերի մասին:

Իռլանդիայի բանկոմատները փող էին տալիս դատարկ բանկային հաշիվներ ունեցող մարդկանց

Տեխնիկական խնդիրները սկսվել են Իռլանդիայի բանկում անցած երեքշաբթի՝ 2023թ․ օգոստոսի 15-ին: Այն ժամանակ բանկը հայտնել էր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), որ բջջային հավելվածից և առցանց ծառայություններից օգտվող հաճախորդները կարող են «դժվարություններ» ունենալ: Ավելի ուշ բանկը հայտարարեց «տեխնիկական խնդրի» մասին և նաև զգուշացրեց հաճախորդներին չօգտվել  առաջացած միջադեպից:

Չնայած դրան, «փողի» սխալի մասին լուրն արագ տարածվեց, բանկոմատների մոտ հերթեր ստեղծվեցին, իսկ հետո բանկը շտապեց լրագրողներին հայտնել, որ գործարքների աննորմալ ծավալներ չեն գրանցվել, ինչպես նաև ընդգծեցին, որ տեղի ունեցողը կապված չէ կիբեր հարձակման հետ։

The Irish Times-ը հարցրել է Իռլանդիայի բանկին, թե ինչպես կարող է ապահովել, որ հաճախորդների վարկային վարկանիշները չեն տուժի միջադեպից: Բանկից պատասխանել են, որ հաճախորդները, «ովքեր կարող են ֆինանսական դժվարությունների բախվել հաշվի սահմանաչափը գերազանցելու պատճառով», պետք է դիմեն բանկին։

Արդյունքում, տեղի ունեցածին միջամտել է երկրի Կենտրոնական բանկը, որը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և Իռլանդիայի բանկի հետ կապահովի, որ հայտնաբերված բոլոր խնդիրները լուծվեն ի սպաս հաճախորդների։

Ավելի ուշ Իռլանդիայի բանկը հայտարարել է, որ իր հավելվածներն ու առցանց ծառայությունները վերականգնվել են, սակայն դրանք առայժմ կարող են սովորականից ավելի դանդաղ գործել:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75