Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 424.00-1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 77.53+3.69 WTI - 73.66+3.70
COMEX:  GOLD - 2680.80+0.17 SILVER - 32.38+1.44
COMEX:  PLATINUM - 1013.90+0.42
LME:  ALUMINIUM - 2678.50+2.57 COPPER - 10084.50+2.60
LME:  NICKEL - 18153.00+3.65 TIN - 33893.00+1.30
LME:  LEAD - 2151.00+2.62 ZINC - 3173.50+2.67
FOREX:  USD/JPY - 146.32-0.37 EUR/GBP - 1.1027-0.06
FOREX:  EUR/USD - 1.1027-0.06 GBP/USD - 1.3131-0.89
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42011.59-0.44 NASDAQ - 17918.48-0.04
STOCKS US: S&P 500 - 5699.94-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 38552.06+1.97 TOPIX - 2683.71+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 22113.51-1.47 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8282.52-0.10 CAC40 - 7477.78-1.32
STOCKS EUR:  DAX - 19015.41-0.78
03/10/2024  CBA:  USD - 387.05-0.13 GBP - 507.73-6.33
03/10/2024  CBA:  EURO - 427.46-0.99
03/10/2024  CBA:  GOLD - 33112.72-93.28 SILVER - 390.62+0.31
Հայ ջազմենները ելույթ ունեցան Մոսկվայի 876-ամյակին նվիրված տոնական համերգին
19/09/2023 12:02
Կիսվել

Հայ ջազմենները ելույթ ունեցան Մոսկվայի 876-ամյակին նվիրված տոնական համերգին

Ջազային կատարումներով հայ և ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները   հնչեցին Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։ Ջազային երեկոն նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Սերժ Նահապետյանը և Ալեքսանդր Արամյանը (հարվածային գործիքներ):

Համերգային ծրագրում առանձնահատուկ տեղ էին գրավում Արամ Խաչատրյանի երաժշտության իմպրովիզացիաները, որի 120-ամյակը այս տարի առանձնահատուկ շուքով նշվեց Հայաստանում և Ռուսաստանում:

«Իր կյանքով և ստեղծագործությամբ Արամ Խաչատրյանը դարձավ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային փոխհարստացման վառ մարմնացումը։ 57 տարի նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, որտեղ սովորել է, հետագայում դասավանդել, ներկայացել բազմաթիվ համերգներով և գրել է իր լավագույն ստեղծագործությունները, որոնք դարձել են համաշխարհային մշակույթի գլուխգործոցներ: Պատահական չէ, որ այսօրվա համերգը որոշեցինք նվիրել միանգամից երկու կարևոր տարեթվի՝ Մոսկվայի 876-ամյակին և Արամ Խաչատրյանի 120-ամյակին»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

«Արամ Խաչատրյանը շատ էր հետաքրքրվում ջազով և հեռավոր 1930-ականների վերջին հաճախում էր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ հայտնի ջազ նվագախմբի փորձերին։ Ես նույնիսկ դրա մասին վկայող լուսանկար ունեմ։ Ավելին, Խաչատրյանն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործել ջազային տարրեր։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս գեղեցիկ համերգին, որտեղ կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարությունը զուգակցվել է Մոսկվայի տարեդարձի հետ, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Արամ Խաչատրյանը: Հաճույքով եմ համագործակցում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ, որի տնօրենը ոչ միայն լավ ղեկավար է, այլև ստեղծագործ մարդ», – նշեց ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս)։

«Ականատես եղա հետաքրքիր համերգի, որտեղ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ: Մեծ հաճույք եմ ստացել ։ Ուրախ եմ, որ այս դժվարին ժամանակներում  հնարավորություն ունեցանք նման հրաշալի երաժշտություն լսել մեր ջազային վիրտուոզների կատարմամբ», – նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև ռուսաց լեզվի և գրականության հանրահռչակման համար Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը։ Այն 2022-ից հանձնվում է Հայաստանի բուհերի ուսանողներին, որոնք իրենց ներդրումն են ունենում հայ-ռուսական մշակութային և կրթական երկխոսության զարգացմանը նպաստող նախագծերում։ Այս տարի այն ստացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի Ռուզաննա Մխիթարյանը:

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում էին օգոստոսի 31-ից   սեպտեմբերի 17-ը՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ 

03/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.13
Եվրո (EUR)
427.46
-0.99
Ռուբլի (RUR)
4.07
-0.03
Լարի (GEL)
141.66
-0.09
33112.72
-93.28
Արծաթ
390.62
+0.31