Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ինչպես ձեռք բերել 00–000 և այլ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշները
01/02/2024 22:52
Կիսվել

Ինչպես ձեռք բերել 00–000 և այլ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշները

Էլեկտրոնային աճուրդի Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ 2024 թ. փետրվարի 1-ից կարող եք ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշներ։

Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։

Հարթակը հասանելի է և ֆիզիկական, և իրավաբանական անձանց։ Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել՝  անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն, փաստաթղթի համարանիշ՝ Հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշը, գաղտնաբառը։

Ինչպես ձեռք բերել 00--000 և այլ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշները

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ իրավական ակտով է սահմանվում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները։

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2205-Ն որոշմամբ։

Ե՞րբ է սկսվում աճուրդը։

Աճուրդը սկսվում է աճուրդի հրապարակային ծանուցման մեջ նշված օրվա ժամը 12:00‑ին։

Ե՞րբ է ավարտվում աճուրդը։

Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդը սկսելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

Ո՞վ և ի՞նչ եղնակով է սահամանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար աճուրդի կազմակերպչի դեպոզիտ հաշվին սառեցված կամ փոխանցված նախավճարի չափը։

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդի կազմակերպիչը աճուրդի մասին ծանուցման նշվում է լոտի նախավճարի չափը, որի չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հիսուն տոկոսից։

Ինչպես ձեռք բերել 00--000 և այլ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշները

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար աճուրդի կազմակերպչի դեպոզիտ հաշվին սառեցված կամ փոխանցված նախավճարը ենթակա է արդյոք վերադարձման։

Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում է (վերադարձվում է), իսկ աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում, այդ թվում՝ լոտի գինն ամբողջությամբ վճարելու դեպքում նախավճարը հաշվանցվում է դրա արժեքում։

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդով հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերողը որքան ժամանակում կարող է փաստացի վերցնել ձեռք բերված համարանիշերը։

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75