Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 412.00-2.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 89.50+0.20 WTI - 83.66-0.18
COMEX:  GOLD - 2349.60+0.12 SILVER - 27.23-0.98
COMEX:  PLATINUM - 924.40-0.71
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.33+1.45 EUR/GBP - 1.0692-0.27
FOREX:  EUR/USD - 1.0692-0.27 GBP/USD - 1.2489-0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
«Դասական լեզու Հայոց» գրաբարյան մրցույթն ավարտվեց
05/03/2024 16:51
Կիսվել

«Դասական լեզու Հայոց» գրաբարյան մրցույթն ավարտվեց

«Դասական լեզու Հայոց» խորագրով գրաբարյան եռափուլ մրցույթը մոտեցավ ավարտին։ Օրեր առաջ տեղի ունեցավ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

ԵՊՀ հայ բանասիրության հայոց լեզվի և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, Արարատյան հայրապետական թեմի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով և «Ինստիգեյթ» և «Բուտեխ» ընկերությունների հովանավորությամբ իրականացված «Դասական լեզու Հայոց» մրցույթը մեկնարկել էր 2023 թվականի նոյեմբերին։  Մրցույթի շրջանակում համագործակցող կառույցներն են «Դասական Դպրոց» կրթական հիմնադրամը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։

Հայաստանի 8 մարզերից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 170 աշակերտներից երրորդ փուլ էին անցել 88-ը, որոնք, կազմելով խմբեր, իրականացրել են տարբեր նախագծեր՝ կիրառելով դասական հայոց լեզուն։

«Հաշվի առնելով ներկայում տարբեր գիտակարգերի մեկտեղման կարևորությունը՝ մրցույթի  շրջանակներում փորձել ենք մեկտեղել լեզվաբանությունն ու գիտարվեստը։ Մրցույթի հիմնական նպատակներից մեկը աշակերտների ստեղծագործական հմտությունների, լեզվաբանական և համակարգչային գիտելիքների զարգացումն է»,- նշում է «Դասական դպրոց» հիմնադրամի տնօրեն Մանե Ղևոնդյանը։

Մարտի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը և ցուցադրվեցին սահմանված 10 անվանակարգերում հաղթող խմբերի աշխատանքները։ Հաղթող ճանաչված խմբերն «Ինստիգեյթ» ընկերության հովանավորությամբ ստացան դրամական պարգևներ, իսկ խմբերի ուսուցիչները՝ անհատական սալիկային համակարգիչներ՝ հայկական «Բուտեխ» ընկերության արտադրության։

«Սալիկային համակարգիչների միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան կապվելու Դասական լեզվի ուսուցման ցանցին, կստանան նյութեր, հանձնարարություններ, օժանդակություն և համագործակցության առաջարկներ»,- նշում է «Դասական դպրոց» հիմնադրամի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ։ «Դասական դպրոց» հիմնադրամն արվեստանոցի կրթական նախագծերից մեկն է։

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60