Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
19/03/2024 16:13
Կիսվել

Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում

Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է «ջութակ» մասնագիտական կարգում։

Եվ այսպես՝ ժյուրիի կազմում են աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ջութակահար, մանկավարժ, հեղինակավոր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ Անա Չումաչենկոն (Գերմանիա), ում ուսանողներից շատերն ունեցել են փայլուն միջազգային կարիերա, հայտնի ջութակահար Վերա Վեիլինգ Ցուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), մեծ ճանաչում վայելող ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պիտեր Չաբան (Ֆրանսիա), մածանուն ջութակահար, մանկավարժ Կոհ Գաբրիել Կամեդան (Գերմանիա), միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, ջութակի պրոֆեսոր Էսզթեր Հաֆֆները (Ավստրիա)։ Հեղինակավոր ժյուրիի կազմը կղեկավարի մանկավարժ և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա)։ Ուշագրավ է, որ ժյուրիի գրեթե բոլոր անդամները ջութակի ոլորտում ճանաչված մանկավարժներ են։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկում է ամեն տարի հունիսի 6-ին։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև հանրահռչակել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը։

Խաչատրյանական ստուգատեսն ամեն տարի ավելի ու ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունը, տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցության հայտ ներկայացնող երաժիշտների թիվը։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60