
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ SAMSUNG GALAXY S 4-Ի ՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Samsung-ի նոր Galaxy S IV սմարթֆոնի դիզայնը տարածվել է համացանցում: Նոր սմարթֆոնի դիզայնը իրենից ներկայացնում է նախորդող Galaxy S III-ի և iPad mini-ի դիզայների խառնուրդ:
Սմարթֆոնը օժտված կլինի Super Amoled էկրանով, 13MPx հզորությամբ տեսախցիկով, 2ԳԲ օպերատիվ հիշողությամբ (RAM) և Android 4,2 օպերացիոն համակարգով, ինչպես նաև 16/32/64 GB հիշողությամբ:
Galaxy S 4-ը օժտված կլինի նաև Eye scrolling համակարգով, ինչը հնարավորություն է տալիս աչքով կառավարել հեռախոսի որոշ գործառույթներ: